ARM | RUS |

ՀՀ-ում մահացության պատճառների շարքում առաջին տեղում արյան շրջանառության խանգարումներն են և չարորակ նորագոյացությունները

30.11.16 | 11:38

Հայաստանում մահացության պատճառների ցանկը գրեթե մնում է անփոփոխ. արյան շրջանառության խանգարումները, չարորակ նորագոյացությունները, շնչառական, էնդոկրին համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության ամենահիմնական պատճառները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015-ին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն այն դեռևս պատճառ է դարձել 12 հազար 817 մարդու մահվան: Մահացության պատճառների շարքում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեն չարորակ նորագոյացությունները՝ 6069 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 384-ով, ապա`շնչառական օրգանների հիվանդությունները՝ 2126 մարդ՝ նախորդ տարվա համեմատ ավելացել է 264-ով: Էնդոկրին համակարգի հիվանդություններից մահացել 1323 մարդ, նրանցից շաքարախտից մահացածների թիվը 1276-ն է, որը նախորդի համեմատ ավելացել է 85-ով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղների մոտավորապես 33 տոկոսի պատճառը սնունդն է, երկրորդը՝ մոտ 30%՝ ծխախոտը, 3-րդ տեղում ինֆեկցիաներն են, ժառանգականությունը և այլ գործոններ:

Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանի խոսքերով՝ էնդոկրին համակարգի հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որով հիվանդների թիվն այս տարի միայն մայրաքաղաքում 28 հազար է: Մահվան հիմնական պատճառը բարդություններն են, որոնցից գլխավորը սրտանոթային համակարգի հիվանդություններն են. ասվածը վերաբերվում է երկրորդ տիպի դիաբետին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղների մոտավորապես 33 տոկոսի պատճառը սնունդն է, երկրորդը՝ մոտ 30%՝ ծխախոտը, 3-րդ տեղում ինֆեկցիաներն են, ժառանգականությունը և այլ գործոններ:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետ Ստեփան Աթոյանի պնդմամբ՝ հակառակ ընդունված թյուր կարծիքին՝ քաղցկեղը միշտ չէ, որ ժառանգական է: Ժառանգաբար փոխանցվող քաղցկեղը երբեմն հետևողականությամբ կարելի է կանխարգելել, այդ առումով կարևոր է գենետիկական ախտորոշումը. եթե նախնիների մոտ եղել է քաղցկեղային հիվանդություն, պետք է անցնել կլինիկական հետազոտություն, եթե հարկ կա, ապա նաև գենետիկական հետազոտություն՝ գնահատելու գենետիկ ռիսկը: Բժիշկը բերել է Անջելինա Ջոլիի օրինակը, ով, իմանալով, որ իր մոր և մորաքրոջ մոտ եղել է համապատասխան մուտացիան, որը նախատրամադրում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացմանը, հեռացրեց կրծքագեղձերը և ձվարանները, որը լավագույն կանխարգելիչ միջոցն էր:

«Սակայն դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ունենք ձեռքբերովի քաղցկեղ, և միայն 5-10% դեպքերում է լինում ժառանգական»,-ասել է բժիշկը:

Մուրացան համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկայի մասնագետ Լիանա Սաֆարյանի խոսքերով՝ Հայաստանում տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացության առաջին տեղում թոքի քաղցկեղն է, որը 43% և ավելի դեպքերում ծխելու արդյունք է, 2-րդ տեղում միզապարկի քաղցկեղն է, 3-րդը՝ պրոստատ, 4-րդ տեղում է ստամոքսի, 5-ում՝ աղիների քաղցկեղը, կանանց դեպքում բարձր մահացություն ունի կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև արգանդի, աղիների, թոքի քաղցկեղները:

«Հաճախ թե հիվանդներին, թե բժիշկներին անհանգստացնող խնդիր է դեղորայքի հասանելիությունն ու արժեքը: Զարգացած շատ երկրներում չկա այս խնդիրը, քանի որ պետությունը հոգում է թանկ դեղորայքի ծախսը, բայց Հայաստանում պետության կողմից մասամբ է ֆինանսավորում իրականացվում է ըստ բյուջեի սահմանած կարգի՝ բոլոր կարգ ունեցող հիվանդները ստանում են 60 հազար դրամ օգնություն քիմիոթերապիայի համար, սակայն 60 հազար դրամով հնարավոր է միայն բազային քիմիոթերապիա, թանկարժեք քիմիոթերապիայի համար, ցավոք, դեռ չկա այդ հնարավորությունը, իսկ երեխաների համար կան տա բեր հիմնադրամներ, որոնք հոգում են բոլոր ծախսերը»,-ասել է նա։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն ասել է, որ Հայաստանում քաղցկեղից մահացությունն աճում է հիվանդացության հետ զուգահեռ: Մահացության նվազման միտումով կարող են պարծենալ զարգացած եզակի երկրներ՝ այն էլ եզակի պաթոլոգիաների դեպքում՝ հանձին կրծքագեղձի քաղցկեղի:

Ի դեպ, Հայաստանում ևս հիվանդացության համեմատաբար մեծ թվով նվազման միտում նկատվում է կրծքագեղձի չարորակ քաղցկեղի պարագայում. ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական տարեգրքի՝ 2015-ին 45-50 տարեկան կանանց շրջանում եղել է կրծքագեղձի չարորակ քաղցկեղով 254 հիվանդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել էր 55-ով, 55-59 տարեկան կանանց շրջանում նվազել է 28-ով, 60-64 տարեկանների շրջանում՝ 27-ով:

Սրտաբան, թերապևտ Գոհար Մնացականյանի խոսքով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները գրեթե բոլոր երկրներում առաջին տեղում են, մեզ մոտ հիմնականում կախված են կլիմայական, կենցաղային պայմաններից, սթրեսից և սննդից: Ըստ թերապևտի՝ երկրի ցածր զարգացվածության մակարդակը, աղքատությունը նպաստավոր պայմաններ են սրտանոթային հիվանդությունների առաջացման համար: Սակայն համեմատելով մյուս տարիների հետ՝ նա ասել է. «Ներկայումս այս հիվանդությամբ մարդկանց կյանքը շատ ենք երկարացնում, իրականցվում են սրտի ստենտավորումներ, որոնք 10-20 տարով երկարացնում են մարդկանց կյանքը, հակաինֆարկտային բուժումները հիմա ավելի արդյունավետ են: 10-15 տարի առաջ մահացությունը շատ ավելի մեծ տոկոս էր կազմում, մահացության, հիվանդացության թիվը նվազել է՝ նաև շնորհիվ հասարակության ինֆորմացվածության, գրագիտության շնորհիվ»:

Սակայն հիվանդությունը, այսպես ասած, երիտասարդացել է. եթե նախկինում սրտանոթային հիվանդությունները հանդիպում էին հիմնականում 40-ն անց տղամարդկանց մոտ, հիմա ոչ մեծ թվով, բայց հանդիպում են նաև 20-25 տարեկանների մոտ: Թե ինչու առավել շատ տղամարդկանց մոտ՝ պատճառներն ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական են՝տղամարդկանց հոգսը, սթրեսները հաճախ ավելի մեծ են լինում:


ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

ՊՆ-ում քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտի խնդիրներն ու զարգացման...

11:04

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական որոշումների մասին էլ երևի դեռ հիշում եք. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2023-ի մարտ, 2023-2026-ի դավաճանական...

10:45

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ին

Արարատյան դաշտում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է մարտի 27-ից ապրիլի...

10:27

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել...

10:05

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

Հասցեներ, որոնք այսօր կհոսանքազրկվեն

09:35

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

09:04

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

PROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար

12:45

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար...

12:33

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

Ալիևն է արդեն թքելու իր երեսին․ Մելիք-Շահնազարյան

09:33

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը. Զաքարյան

Տեսան, որ ՀԱԵ-ին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ, կդադարեցնեն նաև ժողովրդավար...

09:03

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները....

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44