Կաթնասնկախտի սեռական կամ օրալ տեսակով վարակումը կարող է կապված լինել շիզոֆրենիայի եւ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի զարգացման բարձր շանսերի հետ, ինչպես նաեւ հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների, հայտնում են բժիշկները:
«Իհարկե, առայժմ վաղ է խոսել այն մասին, որ Candida սնկերը կարող են իրոք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել եւ հակառակը: Այնուամենայնիվ, քանի որ այդ վարակները հեշտորեն հեռացվում են օրգանիզմից, հոգեթերապեւտները եւ հոգեբույժները պիտի ուշադրություն դարձնեն նրան, թե արդյոք իրենց հիվանդները տառապում են կաթնասնկախտից», — հայտնել է Էմիլի Սեւերենսը (Emily Severance) Ջոն Հոփկինսի համալսարանից (ԱՄՆ):
Սեվերենսը եւ նրա գործընկերները բացահայտել են այդ արտասովոր կապը սնկերի եւ հոգեկան բնույթի խնդիրների միջեւ` ուսումնասիրելով շիզոֆրենիայի մի քանի դեպք, երբ հիվանդները բողոքել են հոգեկան առողջության հետ կապված անսպասելի խնդիրներից այն բանից հետո, երբ վարակվել են կաթնասնկախտի առավել ագրեսիվ ձեւերով:
Այդ դեպքերը գիտնականներին մղել են այն մտքին, որ տարբեր սնկերով եւ մանրէներով վարակումը կարող է հանգեցնել ուղեղի եւ նյարդային համակարգի այլ բաղադրիչների աշխատանքի հետ կապված մի շարք խնդիրների: Նրանք ստուգել են այդ հիպոթեզը` համեմատելով մի քանի հարյուր առողջ մարդու արյան, միկրոֆլորայի եւ լորձաթաղանթի նմուշները հոգեբուժական հիվանդանոցների` շիզոֆրենիայից եւ մանիակալ դեպրեսիվ համախտանիշից տառապող հիվանդների նմուշների հետ:
Ի սկզբանե գիտնականներին չի հաջողվել կապ հայտնաբերել Candida սնկերի եւ հոգեկանի խանգարումների միջեւ, սակայն երբ հոդվածի հեղինակները սկսել են իրար հետ համեմատել առանձին տղամարդկանց եւ կանանց նմուշները, պատկերն արմատապես փոխվել է:
Մասնավորապես, տղամարդիկ մոտավորապես երկու անգամ ավելի հաճախ են տառապել տվյալ վարակից այն դեպքում, երբ նրանք շիզոֆրենիկներ են եղել: Համանման պատկեր, չնայած` ավելի թույլ արտահայտված, դիտարկվել է նաեւ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի կրողների մոտ:
Մյուս կողմից, կանանց շրջանում գիտնականներին չի հաջողվել նման կապ հայտնաբերել, բայց միաժամանակ թույլ սեռի ներկայացուցիչները, որոնք տառապել են կաթնասնկախտից եւ հոգեկանի հետ կապված խնդիրներից, անհամեմատ ավելի հաճախ են հիշողության հետ կապված խնդիրներ ունեցել եւ ավելի արագ են մոռացել նոր տեղեկությունները, քան փորձարկման այն մասնակիցները, որոնք Candida-ով չեն վարակվել:
Հետազոտությունը հրապարակվել է npj Schizophrenia ամսագրում:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02