Ֆրանսիան ԵՄ-ի այն առանցքային երկրներից է, որի հետ Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի: Հայ-ֆրանսիական համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, որոնցից ամենաուշագրավը տնտեսական հարաբերությունների խթանման խնդիրն է: Ֆրանսիան մեծ ներգրավածություն ունի Հայաստանում կատարվող ներդրումների ոլորտում: Ռուսաստանից հետո Ֆրանսիան երկրորդ օտարերկրյա ներդրողն է Հայաստանում:
Հայաստանում գործում են 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները, որոնցից շատ-շատերը հայտնի են ողջ աշխարհով և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում: Ֆրանսիայի զարգացման գործակալությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանում: 2013թ-ից կատարվել է ավելի քան 127 մլն եվրոյի ներդրում:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում հայ-ֆրանսիական փոխգործակցությունն այնքանն էլ բարվոք վիճակում չէ. Տարեկան 59,8 մլն եվրոյի առևտրատնտեսական շրջանառություն է տեղի ունենում: Այս ցուցանիշը չնչին է՝ համեմատած ՀՀ-Ֆրանսիա գործակցության դաշտում առկա հնարավորությունների մակարդակի հետ: Նշված հանգամանքը հայկական և ֆրանսիական կողմերին մտահոգող հիմնական խնդիրը պետք է լինի:
ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլում տված իր հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը առանձնապես չի ազդել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա, սակայն իրենք ցանկանում են, որ ֆրանսիական ձեռնարկությունները հետաքրքրություն ցուցաբերեն ընդարձակ շուկայի ընձեռած հնարավորութույններով և աշխատում են, որ ՌԴ-ում գործող ֆրանսիական ընկերություններն ավելի մոտիկից հետաքրքրվեն հայկական շուկայով:
Դեսպանի այս դիտարկումը առանձնանում է նրանով, որ Ֆրանսիան Հայաստանին դիտարկում է ԵՏՄ ընդհանուր տնտեսական գոտու շրջանակներում, այսինքն՝ հայաստանյան շուկան ֆրանսիացիների կողմից ընկալվում է որպես առավել ընդարձակ շուկայի բաղկացուցիչ մաս: Այսպիսի պայմաններում Ֆրանսիան, դեսպանի հայտարարության համաձայն, պայքարում է Հայաստանի հետ հնարավորինս հավակնոտ շրջանակային պայմանագիր կնքելու համար, որը կհամապատասխանի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմաններին:
Փաստորեն Հայաստանը եզակի հնարավորություն է ստանում, լինելով ԵՏՄ-ի անդամ, օգտվել ԵՄ-ի հետ համագործակցությունից և արդյունքում համադրել ԵՏՄ-ի և ԵՄ-ի ձևաչափերը հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու համար: Որքանո՞վ կօգտվի Հայաստանը շահերի և դիրքորաշումների այդ համադրումներից, ժամանակի հարց է, սակայն Հայաստանից պահանջվում է քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ուղղություններով:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03