Ավանդաբար դեկտեմբերի 31-ին, տոնական սեղան պատրաստելիս կամ հյուր գնալիս, մենք կդիտենք մեզ շատ հայտնի, ամենաամանորյա «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը:
Այդ պատճառով էլ առաջարկում ենք ծանոթանալ այդ ֆիլմի նկարահանման հետ կապված հետաքրքիր փաստերի հետ:
1. Եվ այսպես. Էլդար Ռյազանովի ամենահայտնի ֆիլմերից մեկի պրեմիերան կայացել է 1975թ. դեկտեմբերի 31-ին: Առաջին ալիքի հետուստալսարանը հասել է 100 միլիոնի, իսկ փետրվարի 7-ին բազմաթիվ խնդրանքներով այն կրկնել են: Ֆիլմը 1977-ին «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով՝ ճանաչվել է լավագույնը:

2. Նադյա Շևելևայի դերի համար դիմել են Լյուդմիլա Գուրչենկոն, Սվետլանա Նեմոլյաևան, Անտոնինա Շուրանովան և այլք: Ռեժիսորը երկար համոզել է հրավիրել Ալիսա Ֆրեյնդլիխին: Սակայն Ռյազանովը հիշել է լեհական «Սիրո անատոմիա» մելոդրաման, որի գլխավոր դերակատարուհին Բարբարա Բրիլսկան է: Նա գտել է դերասանուհու հեռախոսահամարը և զանգահարել նրան: Սցենարը կարդալով՝ նա Մոսկվա է ժամանել: Դերի նրա տարբերակը ամենահամոզիչն է եղել:

3. Ռյազանովը շատ մանրամասն է քննել գլխավոր դերակատարների թեկնածությունները: Ժենյա Լուկաշինի դերը ցանկացել է խաղալ Անդրեյ Միրոնովը, սակայն ռեժիսորը նրան միայն Իպոլիտի դերում է տեսել: Դրանից բացի, խոսել այն մասին, որ Միրոնովի կերպարը կանանց մոտ հաջողություն չէր վայելում, ոչ ոք չէր հավատա, այդ պատճառով էլ նրա թեկնածությունը չէր քննարկվում: Փորձել էին նաև Պյոտոր Վելյամինովը, Ստանիսլավ Լյուբշինը, իսկ Մյագկովին պատահական էին վերցրել: Մեկ հետաքրքիր մանրամասն. ժենյայի հեռանալուց անմիջապես հետո Իպոլիտը միացնում է հեռուստացույցը, որով ցուցադրում են 1974թ. թողարկված «Ծղոտե գլխարկը» ֆիլմը, որը առաջին անգամ ցուցադրվել էր 1974թ. դեկտեմբերի 31-ին, որն էլ հաստատում է «Ճակատագրի հեգնանքի» գործողությունների ժամկետը՝ հերոսները հանդիպել են 1975թ. Ամանորին:

4. Սկզբում Իպոլիտի դերը պետք է խաղար Օլեգ Բասիլաշվիլին: Ավելին՝ Ժենյան պատուհանից դուրս է նետում ոչ թե Յուրի Յակովլևի, այլ Բասիլաշվիլու լուսանկարը, քանի որ նա արդեն նկարահանվել էր որոշ էպիզոդներում, սակայն հոր մահվան պատճառով ստիպված էր հրաժարվել: Այդ կադրը վերանկարահանել չեն հասցրել, քանի որ գարուն էր արդեն, և ձյունը հալվել էր:

5. Որոշ արտահայտություններ, օրինակ՝ տհաճ ձկան մասին արտահայտությունը սցենարով նախատեսված չէր: Դա Յուրի Յակովլևի նորամուծությունն էր: Ձուկն իրոք շատ վատն էր:

6. Էլդար Ռյազանովը ֆիլմում խաղացել է ինքնաթիռի ուղևորի դեր, ում վրա անընդհատ ընկել է քնած Լուկաշինը: Հետագայում ռեժիսորը պատմել է, որ շատ է տխրել, երբ հայտնաբերել է, որ ֆիլմի կադրերում արդեն երևում է նրա ճաղատը:

7. Բաղնիքի հայտնի կադրերը նկարահանվել են ոչ թե Ամանորի նախաշեմին, այլ մայիսմեկյան տոներին: «Մոսֆիլմ»-ի աստիճաններից մեկի տակ տեղադրել են բաղնիքի նստարաններն ու կշեռքը:

8. Ինչպես հիշում եք, ֆիմը սկսվում է երգիծական մուլտիպլիկացիոն դադարով, որը պատմում է բացարձակապես նույնատիպ շենքերի կառուցման մասին, որոնք էլ կազմավորում են բացարձակապես նույնատիպ բակեր և թաղամասեր տարբեր քաղաքներում (մուլտիպլիկացիայի հեղինակն ու նկարիչը Վիտալի Պեսկովն է):

9. Իրականում ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվա քաղաքի Վերնանդսկու պողոտայի 125 պանելային շենքում: Այդ տունը, սակայն, կառուցվել է փորձարարական ծրագրով, որը իրականացվել է միայն պողոտայում: Լենինգրադյան բնակարանի ներքին հարդարման նկարահանումները կայացել են 113 տանը:

15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
13:44
13:23
13:09
12:55
12:41
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32