Նախարար Մարտիրոսյանի լավատեսությունը մեղմ ասած հիմնավորված չէ
13.01.17 | 16:01
Թեեւ ՀՀ Տրանստպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այն կարծիքին է, որ Հայ-Իրանական երկաթուղու շինարարությամբ զբազվող գրասենյակի լուծարումը դեռ չի նշանակում, որ հայ-իրանական երկաթուղու այդպես էլ կյանքի չկոչված նածխագիծն այդպես էլ փակվում է առանց բացվելու, սակայն իր իսկ խոսքի մեջ հնչեցրած տվյալները գալիս են այլ բան ասելու: Հիշեցնենք, որ հայ-իրանական երկաթգծի նախագիծը ՀՀ գործող նախագահի երեք հիմնական մասշտաբային տնտեսական խոստումներից էր, որոնք նա հնչեցվել էին Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս ութ տարի առաջ: Եւ ահա այսօր` ԱԺ ընտրություններից հաշված ամիսներ առաջ, ըստ էության փակվում է նաեւ այս նախագծի գրասենյակը, ինչը կարող է միայն նշանակել, որ քաղաքական մեծամասնություն իշխող կուսակցության տնտեսական քաղաքականությունը արդեն լիովին կարելի է համարել ձախողված: Վահան Մարտիրոսյանն այնուհանդերձ շարունակում է մնալ լավատես, սակայն այդ լավատեսությունը մեղմ ասած, շատ քիչ է հիմնավորված:
Երեք միլիարդ դոլարանոց նախագծի իրականացումը երկու կամ երեք ամսում, որը կարող էր իր հերթին վերականգնել հայաստանյան հասաակության, ընտրողի մոտ քաղաքական վստահությունն իշխող կուսակցության հանդեպ, կարելի է միանշանակ ասել, որ ֆանտաստիկայի ժանրից է: Նախ որ Հայաստանը միայնակ չի կարող միայնակ նման ծավալի շինարարություն իրականացնել զուտ այն պարզ պատճառով, որ չի տիրապետում նման ահռելի ֆինանսական միջոցների: Իրանական կողմն էլ կարծես թե այնքան չի շտապում, կամ գուցե նախապատրաստական աշխատանքների մեջ է: Միջազգային ֆինանսական կառույցներին, ներդրումային կազմակերպություններին եւ այլ համանման հաստատություններին դիմելը մեղմ ասած դժվար է եւ ժամանակատար, քանի որ այս դեպքում պետք է համաձայնեն նախագծի բոլոր կողմերն էլ ներդրողների ներգրավելու հարցում: Բացի այդ Հայաստանի արտաքին պարտքի չափը արդեն իսկ ահազանգող է որեւէ լուրջ ներդրող կազմակերպության համար եւ կամա ակամա առաջ է բերում Հայաստանի վճարունակության հարցը, ինչն իր հերթին պոտենցիալ ներդրված գումարի դարձելիությունը դնում է մեծ հարցականի տակ: Բացի այդ նման նախագծում գումար ներդրողը պետք է հաշվի առնի նաեւ քաղաքական, ռեգիոնալ եւ գեո պոլիտիկ իրադրությունն ու միջավայրը: Իսկ այս առումով, առնվազն մեկ ռեգիոնալ հակամարտության կողմ հանդիսացող, քաղաքական անկայուն միջավայր ունեցող /անցյալ տարվա հուլիսյան ՊՊԾ-ի դեպքերը եւ դրան նախորդած տարիների բողոքի ցույցերը հաշվի առնելիս/ եւ գեոպոլիտիկ իմաստով գրեթե լիովին կաշկանդված Հայաստանն այս առումով նույնպես ներդրողին գրավելու համար որեւէ ասելիք, կարծես թե չունի: Հիմնական գործընկեր համարվող ռուսական կողմն էլ կարծես ձգձգում է: Այս ամենի ֆոնին, նախարար Մարտիրոսյանի ասած քննարկումները այլ բան չեն միայն, քան հաճելի խոսակցություններ եւ ժամանակի անցկացում սուրճի կամ թեյի սեղանի շուրջ: Բիզնեսն այլ տրամաբանություն, պահանջներ եւ խաղի կանոններ ունի, ցավոք, քան հաճելի ժամանակ անցկացնելը սուրճի կամ թեյի սեղանի շուրջ: Սակայն հարցը միայն սրանով չի սահմանափակվում: Այստեղ նաեւ ներքաղաքական եւ նախընտրական բավական հետաքրքրական ասպեկտ կա: Առաջիկա պառլամենտական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ՀՀԿ-ն այս առումով ինչ է ասելու, ինչ արդարացում է բերելու, կամ ինչպես է հիմնավորելու նաեւ այս նախագծի հօդս ցնդելն ու իր տնտեսական քաղաքականության ձախողումն առհասարակ: