Գինի խմելու առաջխաղացման վերջին յոթ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը սկսել է ավելի շատ գինի խմել, քան օղի։
2011 թվականին ռեկորդ էր սահմանվել, երբ հայերը համարվել էին ամենաշատ օղի խմող։ 2013-2014 թվականներին արդեն նկատվել է գինի խմելու առաջընթաց։ 2014-2015 թվականների ճգնաժամն ազդել է, բայց 2016-ին ոչ պաշտոնական տվյալներով Ամանորի սեղաններին ավելի շատ հայկական գինի կար, 2014-ին։
Եվրոպայից ներկրվող գինիների արտահոսքը նվազել է, և, կարծես թե, հայկական թանկ գինու պահանջարկն է ավելի մեծացել։
Գինեգործական մշակույթը Վրաստանում սկսել է զարգանալ 1828 թվականից։ Ցարական կառավարությունը դիվերսիֆիկացրեց և ամենալավ գինեգործական տեխնոլոգիաները գնացին դեպի Վրաստան, ամենալավ կոնյակագործական տեխնոլոգիաները եկան Հայաստան։ Սա պայմանավորված է այն փաստով, որ 1828-1861 թվականները Հայաստանը համարվում էր ցարական Ռուսաստանի խաղողի օղու տարածաշրջանում լավագույն վայրը։ Այդ ժամանակ Հայաստանում զարգացած էր օղեգործությունը։ Ինչպես հայտնի է, օղեգործությունից կոնյակագործություն ընդամենը մեկ քայլ է։ Այս տենդենցը շարունակվեց նաև Խորհրդային Միության ժամանակ։
Ցավալին այն է, որ հայերս չկարողացանք ռուս սպառողին համոզել, որ Հայաստանը գինեգործական երկիր էլ է։ Փոխարենը Վրաստանի պոտենցիալը 15-20 մլն շիշ էր, բայց արտահանվում էր 60 մլն շիշ տարեկան։ Այսօր Վրաստանը ստանում է տարեկան մի քանի միլիոն դոլարի գրանտներ իրենց գինու առաջ մղման համար։
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58