Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տարեկան զեկույցի համաձայն՝ 2016-ին տարբեր դատարաններում վարույթ են ընդունվել ԶԼՄ-ների ու լրագրողների ներգրավվածությամբ 17 նոր դատական գործեր, որոնցից 14-ը վերաբերում են վիրավորանքին և զրպարտությանը, 2-ը՝ դրամաշորթությանը և 1-ը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը:
Նոր դատական գործերի միտումները և խնդիրները ներկայացրեց իրավաբան Արա Ղազարյանը, ով շեշտեց, թե ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործելու և անպատիժ մնալու խնդիր կա:
Իրավաբանը մատնանշում է՝ ավելի քան 100 բռնության գործեր կան և փոխարենը դատական հայցեր գրեթե չկան, ընդամենը երկուսն են:
Իրավաբանը նշեց, որ տուժող ԶԼՄ ներկայացուցիչները խուսափում են դատարան դիմել, ժամանակի պակասի, անարդյունավետության պատճառով: Ղազարյանի խոսքով՝ Եվրոպական դատարանում էլ գործերը երկար են քննվում, և արդյունքն էլ հնացած է գալիս:
Իրավաբանը նշեց, որ հաշվի առնելով, որ մի գործը ՄԻԵԴ-ում կարող է քննվել 9 տարի՝ այդ իսկ պատճառով ընդգրկել են նաև ՄԱԿ-ի մարմիններին, և առաջին գանգատներն են ուղարկել «Էլեկտրիկ Երևանի» գործով՝ Պաշտպանության կոմիտեի հրապարակումների հղմամբ, որը տիրապետում է և ֆիքսում ամբողջ ինֆորմացիան: Հենց միջազգային այդ կառույցներին էլ փաստաբանը ասել է, թե ընդամենը երկու փաստ են ներկայացնում, մինչդեռ այստեղ տարիներ շարունակ բռնության գործերով խնդիրը կա:
Ի դեպ, Արա Ղազարյանը նշեց, որ եթե «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը դատարանում ներկայացնելու խնդիրներ կան, քանի որ տեսանյութերը ոչնչացվել են գրեթե, Սարի թաղի գործով այդքան էլ բարդ չէ, որովհետև ամբողջությամբ 10 սեկտորով նկարվել է, և հեշտ է ֆիքսել՝ ով է բռնություն կիրառել:
Արա Ղազարյանը կարևորեց, որ ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ բռնությունը, ճնշումը պետք է չափազանց ծանր համարվի, և պատիժն էլ համարժեք լինի և ոչ թե մարմնի վրա թեթև մարմնական վնասվածքի ծանրությամբ որոշենք:
Իրավաբանն այնուհետև անդրադարձավ դատական հայցերին առանձին-առանձին և նշեց, որ գնալով պետք է ավելի բարդ դառնա լրագրողին դատին տալը, եթե լրագրողը գործել է բարեխղճության սկզբունքով:
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02