Երեկ Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Անցյալ տարի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն էին ստեղծել ամբողջ աշխարհում, սակայն մի բան հստակ է` Ամերիկան դա Ամերիկան է` Միացյալ Նահանգները, համաշխարհային գերտերությունը` իր բոլոր թերություններով և առավելություններով, իր խնդիրներով և ձեռքբերումներով հանդերձ, իր բոլոր շերտերով, գույներով և աստղերով հանդերձ:
ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ով լինելն էական ազդեցություն է ունենալու և՛ համաշխարհային անվտանգության, և՛ տնտեսության, և՛ քաղաքականության համար: Հայաստանը լինելով թեկուզև փոքր երկիր, այնուամենայնիվ գտնվելով թեժ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում էապես ազդվելու է ԱՄՆ նորըծա նախագահի առավելապես արտաքին քաղաքկան որոշումներից: Ի հավելումն՝ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ շաղկապվածությունը կամ պարզապես ազդեցությունը Հայաստանի վրա:
Թրամփի հաղթանակից հետո ընկած ժամանակշրջանը բավարար չէ հասկանալու, թե ինչպես են դիմակայելու ամերիկյան ինստիտուտներն ու համակարգը օդիոզ Թրամփի որոշումներին, ելույթներին և հայտարարություններին։ Այս տեսանկյունից դեռ պետք է հասկանալ, թե համակարգը ինչպես կարձագանքի Թրամփի նախագահությանը, և ինչպես է Թրամփը հարաբերվելու համակարգի հետ:
Այսպիսով պետք է արձանագրել, որ նախագահ Թրամփը իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:
Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում:
Նախօրեին «Առաջին լրատվական»-ին տված պարզաբանման մեջ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը նշել էր, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները մինչ օրս չեն ապարդյուն փորձեր են արել հանդիպել Թրամփի հետ՝ նրա ծրագրերը Հայաստանի մասով անհայտ են։
Ավելի վաղ Հարութ Սասունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ քարոզարշավի ընթացքում հայկական կազմակերպությունները, հայ համայնքի ներկայացուցիչները փորձել էին հանդիպում ունենալ, իմանալ, թե Թրամփն ինչ է մտածում հայկական հարցի վերաբերյալ, ինչ դիրքորոշում ունի, սակայն հանդիպում ունենալու բոլոր փորձերն ապարդյուն էին անցել։
«Թրամփի երդմնակալությունից հետո էլ ակնկալիքները մեծ չեն»,- ասել է Հարութ Սասունյանը՝ ընդգծելով, որ միակ հույսն այն է, որ Թրամփի նախագահության օրոք խաղաղություն կլինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
Հուսանք, որ խաղաղությունը Արցախում և Հայաստանում կապ չի ունենա Թրամփի հետ, Հայաստանը ժողովրդավար և ազատական դարձնելու համար պայքարող ուժերն էլ Թրամփի նախագահությունից չեն հուսահատվի և ավելի եռանդուն պայքար կմղեն մեր երկրում բռնապետական բոլոր միտումների դեմ։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27