ARM | RUS |

Առաջին մարտը. բարձունքի գրավումը

21.02.17 | 10:47

Աշոտ Հովսեփյան

ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԸ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ
Բերանքսիվայր ընկել էր սենյակի հատակին, անվասայ¬լակն էլ շրջվել էր վրան: Հայտնի չէ, թե որքան ժամանակ էր մնացել այդպես անգիտակից վիճակում: Ու հայտնի չէ նաև, թե որքան ժամա¬նակ էլի կմնար այդ վիճակում, և ի՞նչ կլիներ հետո, եթե դուստրն ավելի ուշ վերադառ¬նար տուն: Բարեբախտաբար դուստրը չէր ուշացել. դասերից հետո ուսանողուհի դուստրն այսուայն կողմ գնալու սովորություն չուներ, ուղիղ տուն էր գալիս: Գիտեր՝ հորը խնամք է հարկավոր ու, որովհետև մայրն աշխատանքի էր, իսկ եղբայրը՝ բանակում, հետևաբար օրվա մեծ մասն ինքն էր միակ խնամողն ու հոր մասին հոգ տանողը: Առանց այն էլ օրվա կեսը հայրը միայնակ էր լինում տանը՝ գամված իր անվասայլակին, հայացքը՝ հեռուստացույցին:
Ինչևէ, դուստրը ճիշտ ժամանակին էր վրա հասել և, իրեն ամենևին չկորց¬նելով, արագ ու վարժ գործողություններով ուշքի էր բերել հորը, գրկել ու նստեցրել անվա¬սայլակին: Սովոր էր արդեն. առաջին անգամ չէր, որ հորը գտնում էր այդ վիճակում:
Ուշքի գալուց հետո միայն Հրայրը հիշեց ու, թեև դստեր համար ամեն ինչ էն գլխից պարզ էր, այնուամենայնիվ, կարծես արդարանալով՝ նրան պատմեց, որ էլի´ ցանկա¬ցել էր վեր կենալ անվասայլա¬կից, որովհետև էլի´ հոգնել էր նստելուց: Արդեն մի ամբողջ հավերժություն է, կարծես, ինչ գամված էր էս անտեր անվասայլակին: Էդ հոգնելուց էլ հոգ¬նած՝ ընդամենը ցանկացել էր մե´կ էլ վեր կենալ: Ու քանի որ, միև¬նույն է, քայլել չէր կարող, ու գիտեր, որ չէր կարող, պար¬զապես էլի փորձել էր մի քիչ, գոնե մի քիչ կանգնել ու կանգնած մնալ, հենվել անուժ ոտքերին, զգալ դրանք իր տակ: Էլի ցանկացել էր ընդամենը մի պահ ուղղել ոտքերը, բացել ծնկահո¬դերը, որովհետև հոգնել էին դրանք շարունակ ծալված լինե¬լուց ու այդպես երկար մնալուց: Ինքն էլ էր հոգնել իր էդ ծալծլված վիճակից: Անվասայլակը քշել ու մոտեցրել էր սեղանին: Ապա ոտքերը մի կերպ ցած էր նետել անվասայլակի ոտնակ¬ների վրայից ու, կառչելով սեղանի եզրից, այդպիսով փորձել վեր կենալ: Համա¬րյա հաջո¬ղել էր, նույնիսկ մի պահ ուղղվել ու կանգնել էր, բայց գլխա¬պտույտն ակնթար¬թային արա¬գությամբ վրա էր հասել ու միանգամայն ակնթարթորեն էլ իրեն հասա¬կով մեկ բերանքսի¬վայր տապալել հա¬տակին: Սեղանի եզրին հենված ձեռքն այդ ընթացքում թուլացած սա¬հել էր սեղանի եզրից և անուժ կախ ընկել օդի մեջ, ինքն էլ բնազդաբար շրջվելու փորձ էր կատարել, որպեսզի մյուս ձեռքով բռնվի անվասայլակից ու հանդարտ նստի, որովհետև միանգամից նստել չէր կա¬րող: Չէր հաջողել ու հասց¬րել էր ընդամենը մյուս ձեռքը գցել անվասայ¬լակի թիկնակին՝ իբր թե մի այլ նեցուկ ունենալու համար, բայց անվասայլակն էլ հետը քաշել ու շրջել էր իր վրա: Եվ այդ ամենը լոկ մի ակնթարթում էր եղել: Ու այդպես ընկած էլ մնա¬ցել էր, մինչ եկել էր դուստ¬րը: Հայտնի չէ, թե որքան ժամանակ էր մնացել ու դեռ որքան էլ կմնար այդ վիճա¬կում, եթե դուստրն ավելի ուշ վերադառնար...
Գլխապտույտը: Ա˜խ այդ ապիկար գլխապտույտը: Տարիներ առաջ պատուհասված գլխապտույտը, որ «վաստակել» էր մարտադաշտում՝ ի հետևանք ականանետային ռմբահարման հասցրած ցնցակաթվածի: Գլխապտույտ, որ արդեն սովորական է դարձել, այլևս իր կյանքի մշտական ուղեկիցը, որի հախից ահա տարիներ ի վեր հա¬մառորեն փորձում է գալ, հաղթահարել իր այդ տկարությունը, սակայն՝ ապարդյուն: Նեղվում է շարունակ: Հիմա իր մարտական ընկերներն Ազատության հրապա¬րա¬կում են: Գիշեր ու ցերեկ: Արդեն կես տարի է: Իսկ ինքն ընդամենը մեկ անգամ է կարո¬ղա¬ցել հասնել այնտեղ: Ավելի ճիշտ՝ ընկերները եկան ու իրեն էլ իր ավնասայլակով հանդերձ տարան այնտեղ: Դա հենց առաջին օրն էր: Բայց հետո ընկերները նրան ասա¬ցին, թե հար¬կավոր չի, որ ինքն ամեն օր ներկա լինի, որովհետև նախ հարկ է, որ իրենց ներկա պայքարը զերծ պահեն ինչ-ինչ շահարկումներից, իսկ իրենց էլ՝ խղճահարություն առաջացնելու մեջ մեղադրվելու հեռանկարից: Բացի դրանից էլ իրենք հավատում են, հո գիտեն, որ ինքն իրենց հետ է: Ու դա բավական է: Հը˜մ, բավա¬կան է: Ո՞ւմ է բավական: Իրեն որ՝ հե´չ էլ չի բավա¬րարում իր ներկա բացա-կայությունը: Բայց տղերքը պնդեցին, որ այդպես ավելի ճիշտ կլի¬նի, որ ինքը պիտի առողջությանը հետևի: Ու ինքն ահա մնաց տանը՝ այսպես գամված իր անփոխարինելի անվասայլակին: Մինչ¬դեռ հիմա տղերքն Ազա¬տության հրապարա-կում են...
Իր՝ Հրայրի առաջին մարտը Երասխավանում եղավ: Ինչպես ասում են՝ մարտական մկրտու¬թյունն այնտեղ կայացավ: Շատերն այնտեղ մարտական մկրտություն ստացան: Ոմանց հա¬մար դա եղավ առաջին ու վերջին մարտը: Ու ամեն անգամ դրա մասին հիշելիս՝ Հրայրի սիրտն ու հոգին տակնուվրա էին լինում, անձայն մղկտում: Բայց այնտեղ տղերք էլ կային, որ արդեն բավականին փորձառու էին: Տղերք, որ Այգեպար ու Ոսկեպար էին տեսել, Կոռնիձորով ու Շվանիձորով անցել: Իսկ ամենա¬մարտունակն ու բանիմացը՝ կռվի գործից իրապես գլուխ հանողները, ժամանակին աֆղանական պատերազմի թոհուբոհով անցած տղերքն էին՝ Փուշտունը, Մոջահեդը, Թալիբը, Դուշմանը: Ինչպես ընդունված էր ասել՝ աֆղանցիք, հետներն Աֆղանստանից բերած իրենց մար¬տական անուններով: Իրենք՝ Հրայրը, Մուզիկը, որ երաժիշտ էր ու դրա համար էլ Մու¬զիկ էին կոչում, ուսանող Սմբոն ու էլի շատերը՝ էս կռվում դեռ սկսնակ էին, թեև ոմանք ժամանակին ծառայել էին բանակում: Սակայն Երասխավանի կռվի ժամանակ իսկական հավասարություն էր ու իսկական եղբայրություն: Մարտական եղբայրություն: Այն ժամա¬նակ դեռևս սկսնակի ու փորձա¬ռուի բաժանում չկար, շարքայինի ու սպայի միջև տարբերություն դնող չկար, հասարակ մարտիկի ու գենե¬րալի աստիճանակարգություն չկար: Չէ˜, գեներալներ կային, բայց կադրա¬յին, ոչ թե՝ իրենցից գեներալ դարձած¬ները, որ էսօր ուրիշ են, ուրիշ տեղում են: Այն ժամա¬նակ բոլորը մի միտք ու մի մարմին էին, մի հոգի, մի ոգի ու մի ուժ էին: Ոգևորությունն ու խանդավառությունը, հիասթա¬փությունն ու հուսալքումը, հաղթանա¬կի բերկրանքն ու պարտության դառնությունն ընդհանուր էին, բոլորինն էին: Էդ հետո պիտի անողոք տարանջատումը տեղի ունենար, հետո պիտի առաջ գային փառավորվածներ, որ շատ շուտ հասկացան կյանքի ճիշտն ու սխալը, իսկ մյուս կողմում՝ անտեսված¬ներ, որ այդպես էլ կյանքի ճիշտուսխալից գլուխ չհանեցին: Եվ ըստ այդմ ոմանք պի¬տի փառավորվեին՝ գերեվարվե¬լով նյու-թին, ոմանք էլ ան¬տես¬վելով՝ մնա¬յին չնչին թոշակի հույսին: Արդ, էս անտեսվածներից մեկն էլ ինքն էր՝ նախկին հրե-տանավոր Հրայրը: Ու մաշկն ակոսող բազում սպիների, մարմնի խորքերը մխրճված ու տարբեր ծալքերում ծվարած, դեռևս խլրտացող արկի բեկորների և ռմբակոծման արդյունք ցնցակաթվածի հետ մեկ¬տեղ՝ իրեն բաժին մնացած ամե-նաթանկ ու միակ նշանակալի ավարը մարտա¬կան տարի¬ների հուշերն էին: Միայն հուշերը: Ու քսան տարուց ավել իր հետ են իր այդ հուշերը...
Է˜հ, կային ժամանակներ: Բայց ժամանակները հետաքրքիր դրսևորում ունեն. փոխվում են: Մարդիկ էլ են փոխվում: Տարբերությո՞ւնը. մարդու փոփոխությունը կախված է իրենից, իսկ ժամանակներինը՝ չէ˜: Ասում են, թե ժամանակը բուժում է, ամեն ինչ դնում իր տեղը: Գուցե, բայց միևնույն է, մի բան հաստատ է. ոչ մի ժամանակ ոչ մի կորցրած ետ չի բերում:
...Առաջին մա˜րտը: Ձյուն-ձմե´ռ: Դեռ մի կարգին զենք էլ չունեին: Դեռ խրամատներ էլ չկային փորված: Ու այն ժամանակ թշնամական բարձունքներից տեղացող հարահոս կրակից իրենք պատսպարվում էին դաշտերի՝ խոր և ոչ այնքան խոր փորված ակոսների, խաղողի այգիներում՝ կարճլիկ վազերի, իսկ լա¬վա¬գույն դեպքում՝ բնական թմբերի ու փոքրիկ բլրակների կամ դաշտամիջյան ցածրիկ պատերի ետևում: Բայց հավատը կար: Հավատն ընդհանուր աննահանջ ու աննկուն ոգու և սեփական ձեռքերով բռնած ու այրվող ափերի մեջ սեղմած զենքի նկատմամբ. մի հին որսորդական հրացան կլինե՞ր, թե՞ հատուկենտ «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ չգիտես որտեղից ձեռք գցած, միևնույն է...
Երասխավանում երկրո՞րդ, թե՞ երրորդ օրն էր, երբ դիմացի բարձունքից մաղվող թշնամական անսանձ կրակի տեղատարափն ամենքին գամել էր ձյու¬նածածկ պաղ գետնին, Մուզիկը քթի տակ դնդնում էր մի մեղեդի՝ ռնգային եղա-նա¬կով նմանակելով ու կիթառի հնչողությամբ ձայներ արտաբերելով: Ռո˜նդո˜, կապրիչիո˜զո˜: Գուցե վախից էր անում: Տղերքը ծիծաղում էին. «Հո խելառ չե՞ս, արա, սուս մնա, էլի... Թե չէ՝ տե´ս, հա˜, գյուլ¬լեն ձենիդ վրա գալու ա՝ լեզուդ բերանումդ խորովի»: Չէ˜, ո՞ւմ ես ասում: Մուզիկը չէր լռում, ու տղերքն էլ շարունակում էին ծիծաղել: Գուցե իրոք Մուզիկը խելառ էր: Չէ˜, մենակ Մուզիկը չէր, որ խելառ էր: Նրանք ամենքն էլ մի քիչ խելառ էին: Երանի էդ խելառությանը: Ա˜յ մարդ, բա խելառություն չէ՞ր, որ ևս մի օր անց Փուշտունն արդեն ըմբոստացավ, թե էդ բարձունքից տեղացող կրակն իրեն հեչ դուր չի գալիս (իբր՝ ո՞ւմ էր դուր գալիս, ո˜ր): Հետո նետեց օդի մեջ՝ էդ կրակը սան¬ձել ա պետք, լռեց¬նել ա պետք: Բայց՝ ո՞նց: Ասաց՝ երկու հոգի հետս եկեք, ես դրանց մերը լացացնեմ, ձե-ներն ընենց կտրեմ, որ էլ դուրս չգա: Մեկը Մոջահեդն էր, մյուսը՝ Մուզիկը:
Գնացին...
Գնացել էին, ուրեմն, Եղեգնաձորի կողմով, գյուղերից մեկի միջով թեքվել ու անցել Նախիջևան, հակառակ կողմից հասել Սադարակի դիմացի սարի փեշերը, էդ կողմերով էլ բարձրացել էս դժոխային կրակա¬կե¬տի թիկունքը: Փուշտունը դրանց լեզվին տիրապետում էր, ազատ կարող էր խոսել: Ու դա էլ նպաստել էր գործողության հաջողությանը: Մեկ էլ էդ օրվա թանձրախիտ մառախուղն էր տղերքին եղել աջակից: Երբ հասել էին բարձունքին, ոտնաձայներ լսելով՝ կրակակետում գտնվողները «պառոլ» էին հարցրել: Մտքներով չէր անցել երևի, որ իրենց թիկունքի կողմից եկողները յուրայիններ չեն: Առիթից օգտվելով՝ Փուշտունն իրեն չէր կորցրել, երգեցիկ ինչ-որ բան էր ասել խնդմնդա¬լով, բայց դրանք դեռևս գլխի չէին ընկել ու մի անգամ էլ էին հարցրել: Մինչ այս, մինչ այն, տղերքը մի քիչ էլ էին մոտեցել ու... Փուշտուն ջա˜ն, դու՝ Փուշտուն, մարտական վիճակների համար միշտ պատրաստ պահվող իր ինքնաձիգից մի թափառիկ կրակահերթ էր արձակել ու սառնասրտորեն գյուլլել բոլորին: Չորս հոգու՝ մի տեղում: Ամեն ինչ ակնթարթորեն էր կատարվել...
Երկրորդ օրվա լուսաբացն էր, ինչ տղերքը գնացել էին, ու դիրքերում մնացած տղերքը լուր չունեին գնացած տղերքից: Հե˜յ գիտի, հա˜, հեռախոս չկա˜ր, կապ չկա˜ր: Ու դիրքերում ձյունածածկ պաղ գետնին սեղմված տղերքը լրջորեն անհանգստանում էին գնացած տղեր¬քի համար: Իսկ կրակի տեղատարափը բարձունքից շարունակվում էր նույն անասելի թա¬փով: Փամ¬փուշտ էր, որ թռչում էր տղերքի գլխավերևով: Ու տղերքն էլ առաջվա պես սեղմ¬վել էին ձյու-նածածկ պաղ գետ¬նին: Մեկ էլ հանկարծ կրակը դադարեց, ու քիչ անց երեք հոգի հասակով մեկ կանգնեցին բար¬ձուն¬քի պռնկին: Կանգնել են ու ձայնում են ներքև: Սկզբում դիրքերում մնացած տղեր¬քը բան չհասկացան ու նրանց թվաց, թե ոսոխն էլ է խելառ, իրենցից առավել խելառ: Բա ոսոխը ոսոխի դեմ էդ տեսակ անմտությամբ ողջ հասակով մեկ կկանգնի՞: Բա դա խելքին մոտ բա՞ն է: Ու մինչ դիրքե¬րի տղերքը մտա¬ծում էին՝ կրակե՞ն, թե՞ չէ, կամ թե՝ իրենց որսորդական հրացան¬նե¬րի կրակոցներն այնտեղ կհասնե՞ն, թե՞ չեն հասնի (իրենց ջոկատի ունեցած-չունեցած երկու ինքնաձիգ¬ներն իրենց հետ Մոջահեդն ու Փուշտունն էին տարել), մեկ էլ բարձունքի երեք հոգուց մեկն սկսեց թա¬փով ցած իջնել: Քիչ անց արդեն լսելի էր նրա ձայնը, ու պարզ էր արդեն, որ դա Եղեգնա¬ձորի կողմը գնացած տղերքից Մուզիկն էր: Դիրքերից մեկեն ամեն¬քը ոտքի ելան ձնակոլոլ ու, մոռա¬ցած հոգնությունն ու ցուրտը, գոռումգոչյունով ու հարայ-հոցով ընդառաջ վազեցին բար¬ձունքից թափընդթափ իջնողին: Համարյա ստորոտի մոտ իրար հասան ու ողջագուրվեցին. վա¬րից եկողները շրջան կազմեցին ու իրենց գրկի մեջ առան վերից իջնողին, պինդ-պինդ սեղմեցին ձյունածածկ պաղ գետնից պոկված, բայց ջերմ կրծքերին: Ի˜նչ ուրախություն էր, ի˜նչ ցնծություն. ասելու բան չէր: Տղերքը ողջ-առողջ են:
Մուզիկը հաղորդեց Փուշտունի և Մոջահեդի առաջարկը՝ ջոկատով բարձրանալ վեր, դիրքեր զբաղեցնել արդեն գրավված բարձունքում ու պահել, որ էլ ոսոխն այնտեղից ան¬սանձ կրակի տեղատարափով ձյու¬նածածկ պաղ գետնին չգամի տղերքին: Մինչ այս, մինչ այն, միացյալ շտաբից մեկը եկավ փութկոտ, նույն փութկոտությամբ հաղորդեց շտաբական հրամա¬նը՝ «Անհապաղ թողնե´լ բարձունքը և ցած իջնե´լ», նույնպիսի փութկոտությամբ էլ ետ դարձավ ու թափ-թափ գնաց:
Քիչ անց եկավ նաև ջոկատի հրամանատարը՝ մռայլ ու խոժոռ, մի պահ լուռ կանգնած մնաց, ապա ձեռքով նշան արեց ու վար գալու հրահանգ տվեց բարձունքում հպարտորեն կանգ¬նածներին: Բավականին ժամանակ անցավ, մինչև որ վճիռ կայացնելով՝ Փուշտունն ու Մոջահեդը նույնպես բռնեցին վարընթացի ուղին: Դանդաղ իջնում էին տղերքը՝ մերթ ընդ մերթ ետ-ետ նայելով: Երբ տղերքը տեղ հասան, բարձունքի ստորոտում հավաքվածների շրջանը նրանց էլ առավ ձյունածածկ պաղ գետնից պոկված իր ջերմ գրկի մեջ: Վա¬րից եկած ու վերից իջած տղերքն էլ ողջագուրվե¬ցին՝ իրար պինդ-պինդ սեղմելով միմյանց կրծքերին: Իսկապես, ի˜նչ ուրա¬խություն էր, ի˜նչ ցնծու¬թյուն. տղերքը վերադարձել էին, ողջ-առողջ ետ էին եկել: Ու ավա¬րով՝ ոսոխի կրակակե¬տից ձեռք գցած մահասփյուռ զենք-զինամթերքով: Հաղթանակած: Բայց նաև, չգիտես ինչու՝ նահանջած:
Այսպես, թե այնպես, բարձունքի ստորոտում, նվաճած ու անտեղի լքած բարձունքի ստորոտում հաղթանակի բերկրությունն էր թևածում: Առաջին հաղթանա¬կի բերկրությունն էր դա: Հետո էլի էին լինելու հաղթանակներ ու բերկրություններ, անշուշտ լինելու էին, բայց սա առաջինն էր ու անմոռանալի...
Ինչևէ, այնուհետև, երբ ետ դարձան ու հասան իրենց դիրքերը, տղերքն էլ մի քիչ հանգստա¬ցան, ջո¬կատի հրամանատարը հանկարծ բռնկվեց. փրփրեց ու թունդ շշպռեց տղերքին՝ ինքնագործունեության համար. «Դուք հո ինքնագլուխ չե՞ք,- գոռաց,- ջոկատում կարգուկանոն պիտի լինի՞, թե՝ չէ´»: Չէ˜, չար մարդ չէր հրամանատարը, չարությունից չէր, որ հանկարծ բռնկվեց ու փրփրեց: Կռիվ էր, դաժան կռիվ էր, դրանից էր: Տղերքի կյանքի համար անհանգստությունից էր: Թե չէ, այնպես, բարի էր հրամանատա¬րը, բարի մարդ էր, կիրթ մտավորական: Այնպես որ, քիչ անց փափկե˜ց, հանդարտվե˜ց, մի քանի գո¬վասա¬նա¬կան բառեր զուսպ արտաբերեց, ապա հրաման տվեց՝ «Տեղերո´ւմ», ու հոգնատանջ ոտ¬քե¬րը քարշ տալով՝ ինքն էլ գնաց իր դիրքը: Այ հենց էդ ժամանակ Մոջա¬հեդը սկսեց ման¬րա¬մասն պատմել ու քահ-քահ քրքջալ, թե ո՞նց են անցկացրել էդ ոչ ամ¬բողջ երկու օրը, ի՞նչ տեղե¬րով են անցել, որտե՞ղ և ո՞նց են գիշերել, որտե՞ղ և ի՞նչ են կերել, ո՞նց են տեղ հասել ու... ո՞նց ա Փուշտունը սառնասրտորեն գյուլլել ոսոխին: Ու նաև, թե ո՞նց էր Մուզիկը փսխում, երբ Փուշտունը դրանց գյուլլելու գործն արդեն պրծել էր: Ու երկար փսխում էր Մուզիկը, ու քիչ էր մնում խեղճ Մուզիկի աղիքները բերանից դուրս թափվեին: Ու հռհռում էր Մոջահեդը: Դե, Մոջահեդը կխնդար, բա ի՞նչ կաներ: Մոջահեդը, Փուշտունը, ա˜խր, Աֆղանսատանում շատ էին տեսել մահեր, իսկ Մուզի՞կը... Չէ˜, Մուզիկն, ա˜խր, առաջին անգամ էր իր աչքերի առաջ իր աչքե¬րով այդ¬քան մոտիկ մահը տեսնում, մահվան աչքերի մեջ նայում, թե¬կուզ՝ ուրիշի, թեկուզ՝ ոսոխի:
Ախր Մուզիկը պացիֆիստ էր (ինքն էր այդպես ասում), խաղաղասեր մարդ էր ու կռիվ չէր սիրում: Մեղմ ու քնարական էություն էր Մուզիկը. գրականություն էր սիրում, երաժշտու¬թյուն էր սիրում ու կռիվ չէր սիրում: Ա˜խր... ախր գրականությունն ու երաժշտությունը հենց ինքնին խաղաղություն են: Երբ լավ գիրք ես ըն¬թերցում՝ Նարեկացի ու Թումանյան, Չարենց ու Բակունց, Սարոյան ու Մաթևոսյան, Բալզակ ու Հյուգո, Չեխով ու Տոլստոյ... ո՞ր մեկն ասես, որ մե՞կը, կամ լավ երաժշտություն ես լսում՝ Կոմիտաս ու Տիգրանյան, Խաչատրյան ու Սպենդիարյան, Բեթհովեն ու Բախ, Շոպեն ու Չայ¬կովսկի, Բիթլզ ու Մեսչյան... ախր՝ ո՞րը ասես, ո՞րը թողնես, ախր... հոգիդ փառա¬վորվում է: Իսկ երբ դու ես գրում կամ նվագում, էլ ի՞նչ կռիվ: Գիրն ու երաժշտու¬թյունը չեն թողնի, որ կռիվ սիրես: Ու կռիվ չէր սիրում Մուզիկը: Ասենք՝ կռիվն ի՞նչ մի սիրելու բան է, ո˜ր... Բայց հիմա կռիվ է, ու Մուզիկն էլ կռիվ է եկել՝ թողնելով երաժտու¬թյուն ու գրականություն: Բա˜, մուսաները լռում են, երբ թնդում են թնդանոթները: Հո հայտնի փաստ է, հին ճշմարտություն:
Ու ամենքն էլ՝ այդպես, ինչ-որ բան թողնելով՝ եկել են կռիվ: Դաժան կռիվ...
Նույն օրվա կեսօրին մոտ բարձունքից նույն թափով էլի սկսվեց կրակի տեղատարա¬փը: Տղերքն ստիպված փոքր-ինչ հեռացան դիրքերից ու հավաքվեցին իրար գլխի՝ խորհրդի: Խորհուրդ արեցին, գցեցին-բռնեցին ու որոշեցին, որ իրենց հրետանի է հարկավոր: Անպայման: Կարծես թե, հրեն, հրանոթներն այնտեղ շարած են, մնում է բերել ու կրակել: Ինչ խոսք, հրետանային մի քանի համազարկը բավական էր, որ բարձունքի գագաթը ցրիվ-ցրիվ գար: Բայց որտեղի՞ց հրանոթ: Աննկուն ու անխոնջ Փուշտունն ասաց՝ ես կգնամ ու կբերեմ: Ասաց, Հրայրին ձեն տվեց ու նրա թևն ընկնելով՝ հետը տարավ: Գնացին հրամանատարի մոտ՝ թույլտվություն ստանալու: Իրենց նախորդ արկածին հրամանատարի արձագանքը դաս էր եղել տղերքին:
Հրամանատարն իհարկե որոշ թերահավատությամբ վերա¬բերվեց Փուշտունի առաջարկին՝ գնալ Երևան, մայրաքաղաքային գնդից մի հատ հաուբից, կամ գոնե մի հատ լեռնային հրանոթ, կամ թե՝ մի հատ ականանետ զավթել ու քարշ տալ Երաս¬խավան: «Չէ մի՝ զենիթային կայանք»,- հրամանատարի առաջին արձագանքը դա եղավ: Էդ միջոցին վրա հասած Սմբոն էլ ասաց, թե Երասխավան գալու ճանապարհին Երևանի մատույցներում անցյալ օրը մի հատ մեծ պուշկա տեսել ա, բայց չգիտի, թե ինչ տեսակ ա, ոնց որ թե անտերուդուս ըն¬կած ա: Հրամանատարն ասաց. «Էն «Ուազը» վերցրեք, գնացեք բերեք, տեսնենք՝ ինչ բան է»: Մեկեն խանդավառվեցին: Սմբոն էլ հետները՝ գնացին: Տեղ հասան, թե՝ չէ, էդ պուշկեն տեսան ու... հրետանավոր Հրայրի մուխը մարավ: Որովհետև դա ընդամենը մի հակա-կարկտային հրանոթ էր ու... արկեր էլ չուներ:
- Սա բանի պետք չի,- մրմնջաց Հրայրի հիասթափությունը:
- Ո˜նց թե... խի՞,- պոռթկաց Սմբոյի զարմանքը:
Փուշտունը լուռ էր: Նա էլ էր գլխի ընկել, որ սա իրենց ուզածը չի, որ սրանով չես կրակի:
Հետո Հրայրը երկար-բարակ բացատրում էր Սմբոյին, որ էս հրանոթը վաղուց չի խնամվել, ինչը Սմբոյին էլ ավելի զարմացրեց. հրանոթի խնամելը ո՞րն ա: Ու Հրայրը շարունակեց համբե¬րատար բացատրել, որ էդ հրա¬նոթի փողը վաղուց չի մաքր¬վել, ինչը շատ կարևոր է, իսկ նշանա¬ռության համար անհրաժեշտ սարքամասերը շարժման մեջ դնող ատամնանիվներն այն¬քան չեն յուղվել, որ արդեն ժանգոտվել են, բացի դրանից էլ սրան գործի գցե¬լու համար անհրաժեշտ շատ պարագաներ բացակայում են, ու որ համապատասխան արկեր ճարելը զոռ կլինի, որովհետև ամեն արկ, պայմանա¬վոր¬ված տրամաչափով, սրան հարմար չի գա, վերջում էլ՝ թե սրանով երևի հազիվ ճնճղուկ¬ներին վախեցնես: Փուշտունը, որ մինչ այդ լուռ էր դեռ, ճնճղուկի անուն լսելով՝ վճիռ կայացրեց.
- Տանում ենք, դրանք էլ են ծիտ, էլի˜, կարող ա և վախենան,- որոշ դադարից հետո էլ ավելացրեց՝ կատակի տալով,- գիտեք՝ ամեն մարդ պուշկա տեսել ա՞... Սմբոյի պես, էլի˜:
- Սմբոն ի՞նչ կապ ունի,- խուլ արտաբերեց Հրայրը,- մեկ ա՝ սրանով կրակել չի լինի:
- Շատ էլ սարսափազդու տեսք ունի,- ուշք չդարձնելով ավագ ընկերների կողմից իր անվան հոլովումների հանգամանքին՝ զարմանքը հիացքի փոխարինած ասաց Սմբոն:
- Չէ, տանում ենք, եկել հասել ենք էստեղ, կարող ա՞ դատարկ ենք գնալու,- եզրափակեց Փուշտունը:
Հրայրն էլ ուրիշ բան չասաց, միայն թոթվեց ուսերը: Իսկ Սմբոն իսկույն գործի անցավ՝ իր հիացքի մեջ հաստատուն:
Հակակարկտային հրանոթը մետաղաճոպանով կապեցին «Ուազի» պոչին ու քշեցին դեպի Երասխավան: Մինչ տեղ հասան, օրն արդեն իրիկնանում էր: Իսկ դիմացի բարձունքից դեռ շարունակվում էր անսանձ կրակի տեղատարափը: Ու էլի տղերքը դիրքերում սեղմվել էին ձյունածածկ պաղ գետնին:
Իրենց դիրքերին չհասած՝ «Ուազը» կանգնեցրին այնպես, որ կրակի տեղատարափն անհասանելի լինի, ապա պոչին կապված մետաղաճոպանը արձակեցին, հակակարկտային հրանոթը թեքեցին՝ փողն ուղղելով դեպի դիմացի բարձունքը: Դիրքերից սողեսող մոտե¬ցան հրամանատարը, Թալիբն ու Մոջահեդը:
- Ի˜, էս ի՞նչ է,- տղերքի բերած հրանոթը տեսնելով՝ ցուցամատը վեր ցցեց հրամանատարը հիասթափված, ապա հրամանի պես հավելեց,- էս իզուր եք բերել:
Թալիբն ու Մոջահեդը լուռ խնդմնդում էին քթերի տակ: Հետո այդպես խնդմնդալով էլ՝ Թալիբը դիմեց Հրայրին.
- Դու էլ բանակում հրետանավոր ես եղել, հա՞:
Հրայրը բան չասաց, էլի միայն ուսերը թոթվեց ու լուռ հայացքը հառեց Փուշտունին:
- Հա´, Հրոյի հետ գործ չունեք, ես եմ որոշել, որ բերելու ենք,- ասաց Փուշտունը՝ հակադարձելով Թալիբին:
- Որ ի՞նչ,- իր հերթին ցուցամատը վեր ցցելով՝ Մոջահեդն էլ դիմեց Փուշտունին:
- Ի˜նչը ի՞նչ, դեմ կանենք սարին, թող տեսնեն ու մի քիչ վախենան, մինչև որ գլխի կընկնեն, որ էս պուշկեն կրակող չի,- համոզված պնդեց Փուշտունը՝ հիմա էլ հակադար¬ձելով Մոջահեդին, ապա եզրափակեց,- գիտես՝ ամեն մարդ պուշկից բան ա՞ հասկանում:
Հրամանատարը ձեռքը թափ տվեց ու սողեսող վերադարձավ դիրքեր: Մոջահեդն ու Թալիբը ևս հետևեցին նրան:
- Բան չկա տղերք, մի հիասթափվեք,- ասաց Փուշտունը Հրայրին ու Սմբոյին, ապա նույն համոզվածությամբ եզրափակեց,- սա դեռ մեզ պետք ա գալու:
Ու տղերքն էլ պառկեցին և սողեսող ուղղվեցին դեպի դիրքերը:
Գիշերն էլի հավաքվեցին իրար գլխի ու էլի խորհրդի նման մի բան արեցին, վիճեցին երկար-բարակ, էլի գցեցին-բռնեցին ու հանգեցին այն կարծիքին, որ այսպես շարունակվել այլևս չի կարող, հնարավոր չի: Մինչև ե՞րբ պիտի պառկած մնան ձյու¬նածածկ պաղ գետ¬նին: Վերջիվերջո հրամա¬նատարը որոշում կայացրեց, որ առավոտ կանուխ՝ լույսումութին գրոհի են գնալու:
- Լուսադեմը դիրքապահի համար ամենավատ ժամանակն է,- բանիմաց ռազմագետի հանգույն ասաց հրամանատարը, ապա մտախոհ շարունակեց ու եզրափակեց,- սովորաբար լուսադեմին դիր¬քա¬պահները զգոնությունը կորցնում՝ քնակոխ են լինում: Ա´յ, հենց էդ ժամանակ էլ կհար¬ձակվենք:
Ինչևէ, գործողության ծրագրի պես մի բան էլ կազմեցին, որոշեցին գրոհի գնացողների կազմը: Հետո հրամանատարն ու Փուշտունը սողեսող դուրս ելան դիրքերից և ուղղվեցին դեպի միացյալ շտաբ՝ ջոկատի որոշումն ու գործողության ծրագիրը համաձայնեցնելու:
Շտաբում հրամանատարին ու Փուշտունին ուշադիր լսել էին, հարցեր էին տվել, բայց ոչ համաձայնել էին, ոչ էլ՝ առարկել: Առաջարկել էին լավ նախապատրաստվել: Այստեղ արդեն Փուշտունը չէր դիմացել ու էլի ըմբոստացել էր. «Այ տնաշեն¬ներ, ե՞րբ նախապատրաստվենք, ո՞նց նախապատ¬րաստվենք, որտե՞ղ նախապատրաստվենք: Արդեն մի շաբաթ ա՝ գետնին ձների մեջ թավալվում ենք»: Հրա¬մանատարն էլ ասել էր, որ գործողության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Ու էլի շտաբում ոչ հա էին ասել, ոչ էլ՝ չէ:
Հրամանատարն ու Փուշտունը շտաբից վերադարձան փորուփոշման: Հրամանատարը մի քանի անհրաժեշտ հրահանգներ էլ տվեց, ապա կարգադրելու պես առաջարկեց՝ փորձել քնել ու մի քիչ հանգստանալ, որովհետև առավոտյան ծանր գործ է սպասվում, օրը թեժ է լինելու: Է˜հ, հեշտ է ասելը, թե՝ քնեք: Բա էս ցրտին ձյունածածկ պաղ գետնին քնել կլինի՞, տակները ներքնակ ու կարպետ է՞ փռած, վրաներն էլ՝ հավանաբար հաստաբեստ վերմակ...
Ու լույսումութին գրոհի գնացին: Սողեսող անցան իրենց ձյու¬նածածկ դիրքերը բարձունքից զատող ձյունազուրկ ասֆալտապատ ճամփուղին ու սողեսող էլ սկսեցին ձյունածածկ լանջով բարձրանալ բարձունքն ի վեր: Հնարավոր առավելագույնն արվում էր՝ ի պետս անձայն ու աննկատ մագլցումի: Դեռ լույսը չբացված՝ բարձունքի գագաթի մոտերքում էին արդեն, երբ վերը ինչ-որ շարժ զգացվեց և իրարանցումի նման մի խլրտում սկսվեց: Սկզբում տափ կեցած տեղերում է´լ ավելի տափ կեցան՝ ականջալուր վերի ձայներին: Բայց չհասցրին գլխի ընկնել՝ ինչն ինչոց է, չհասցրին ուշքի գալ՝ վերից կրակ տեղաց: Հավանաբար ոսոխը նկատել էր տղեր¬քի սողքը բարձունքին մերձ՝ իր քթի տակ: Երկար-բարակ մտածելու ժամանակ չկար, ու հրամանատարը ձայնեղ գոչեց. «Կրա´կ»: Տղերքն էլ սկսեցին կրա-կել: Այսուայն կողմից փամփուշտ¬ները սուրում էին ու լուսավորում շուրջբոլորը: Մարտը թեժ էր, կրակն՝ ան¬սանձ, փամփուշ¬տը՝ կույր: Վերից ու վարից խուլ հառաչանքի ձայներ լսվեցին ու նույն խլությամբ էլ արձա¬գանքեցին աղջա-մուղջի մեջ:
Թեժ մարտը շատ երկար չտևեց: Ընդամենը կես ժամ անց գրոհողներն արդեն բարձունքի գագաթին էին: Ոսոխը գլխովին ջախջախված էր:
Բարձունքի գագաթից տղերքի հրթիռային ազդանշանից հետո վարը մնացյալ ջոկատները մեկեն պոկվեցին ձյու-նածածկ պաղ գետնից և, ցուրտ ու հոգնություն մոռա¬ցած, տարահունչ ուռաներով միտվեցին դեպի վեր: Կարծես թե հաղթությունը կատարյալ էր: Բայց նույն օրվա երեկոյան իսկ նորեն միացյալ շտաբից հրաման տրվեց՝ անհապաղ թողնել բարձունքն ու ցած իջնել: Ինչո՞ւ, չհասկացավ ոչ ոք: Ու դա պարտություն էր: Թեև ոսոխը գլխովին ջախջախված էր: Սակայն...
Հրաման էր, տրվել էր, կատարեցին: Ցասումով համակվեցին տղերքը, բայց հրամանը կատարե¬ցին: Ու բարձունքը նորեն թողեցին և ցած իջան: Ու Մուզիկն էլ հերսից քթի տակ դնդնում էր իր նույն մեղեդին՝ ռո´նդո´, կապրիչիո´զո´:
Ու քանի որ կորստի ցավը չէր շրջանցել նաև տղերքին. ոսոխի փամփուշտները խոցել էին տղերքից մի քանիսին ու տարբեր լայնքի ու խորքի վերքեր բացել նրանց մարմինների վրա, իսկ հրամանատարը զոհվել էր, տղերքի ցասումն ավելի քան անափ էր: Էս հանգի պարտության դառնությունը կուլ տալը դժվար էր: Իհարկե, հետո էլ էին լինելու պարտություններ ու մահեր, անշուշտ լինելու էին, բայց այս «պարտությունն» անտանելի էր, իսկ հրամանատարի մահվան կսկիծը, որ առա¬ջինն էր՝ անփարատելի...
Փետրվար, 2014թ.
(Տպագրվել է «Նարցիս» հանդեսի 2014թ. 2-րդ համարում:
Պատմվածքը 2015թ. արժանացել է Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից համատեղ անցկացրած գրականության առաջին մրցանակաբաշխության դիպլոմին)


Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբումների շրջանակում. Փաշինյան

Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբումների շրջանակում....

13:28

Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար կստանա Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար

Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար կստանա Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության...

13:04

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ. Մայր Աթոռ

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ...

12:15

Գործադիրը 36 մլն 850 հազ դրամ կհատկացնի Հալեպում և Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցներին 603 անձնագիր տրամադրելու համար

Գործադիրը 36 մլն 850 հազ դրամ կհատկացնի Հալեպում և Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցներին 603...

11:34

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

11:09

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել...

19:36

Ռոմանոս Պետրոսյանը փորձում է ազատվել ՀԷՑ-ի կադրերից, աշխատանքից ազատվածներն էլ հերթով դատարան են դիմում

Ռոմանոս Պետրոսյանը փորձում է ազատվել ՀԷՑ-ի կադրերից, աշխատանքից ազատվածներն էլ հերթով դատարան են...

19:07

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

15:44

Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ

Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան...

11:46

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի...

11:28

Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական...

11:09

Արցախի էջը այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն հայության աջակցությամբ, կպայքարեն. Աբրահամյան

Արցախի էջը այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն...

10:33

«Խաղողօրհնեք և ծիսական հարսանիք․ բերքի և սիրո առատություն Երազ այգում»

«Խաղողօրհնեք և ծիսական հարսանիք․ բերքի և սիրո առատություն Երազ...

10:09

Դատարան է մուտքագրվել հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ

Դատարան է մուտքագրվել հատուկ վերանայման բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման...

19:03

Մելանոմա․ ամենավտանգավոր քաղցկեղը, որ շատերը ուշ են նկատում

Մելանոմա․ ամենավտանգավոր քաղցկեղը, որ շատերը ուշ են...

18:03

«Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են  վոկալ երաժշտության երեկո

«Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են վոկալ երաժշտության...

15:31

Փաստաբանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ

Փաստաբանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման...

15:13

Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի...

15:03

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման հարցում

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման...

14:42

Մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար դրամ. բացահայտում

Մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար դրամ....

14:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03