Պնդումները, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում և օգտվում է ջրից, չեն համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա:
Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Իսկ Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձևավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի:
ԷԵԲՊՆ-ից նաև նշում են, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
Ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58