Հայաստանի նախընտրական թոհուբոհում անցնող շաբաթ համեմատաբար քիչ ուշադրության արժանացան Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի «հենասյուներ» հանդիսացող Դմիտրի Կիսելյովի և Վլադիմիր Սոլովյովի հայաստանյան «վոյաժն» ու ասուլիսը, դրանում արվող հայտարարություններով, որոնցով նրանք հերթական անգամ փորձում էին հայ հասարակությանը համոզել, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի սերտ բարեկամությունն ու դաշնակցությունը հանուն Հայաստանի է: Նրանք համոզում էին, որ հանուն Հայաստանի է նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը: Թե ինչքանով է դա «հանուն» Հայաստանի, Հայաստանի հասարակությունը դժբախտաբար իր մաշկի վրա զգաց ապրիլի պատերազմին, կորցնելով իր հարյուրից ավելի զավակների կյանքը և այդ թանկ գնով կասեցնելով Ռուսաստանի և Ադրբեջանի «հանուն Հայաստանի» դաշնակցության և բարեկամության արդյունքը՝ Արցախի դեմ Բաքվի գրոհը: Եվ եթե այդ ամենից մոտ մեկ տարի անց Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդան սկսել է վերստին ակտիվորեն քարոզել ռուս-ադրբեջանական այդ բարեկամությունը և ընդհանրապես վերականգնել Հայաստանում ռուսական պրոպագանդայի նախաապրիլյան «լավագույն ավանդույթները», որ ապրիլից հետո ստիպված էին որոշակիորեն դադարեցնել, ապա այդ ամենը պետք է Հայաստանի հասարակությանը բերի զգոնության, հերթական անգամ այդ ամենի հետևանքը մաշկի վրա չզգալու համար:
Ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունը, մասնավորապես դրա ռուսաստանյան քաղաքականության բաղադրիչը հայտնվեց փակուղում, «մերկացավ»: Դրա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը Ռուսաստանին մտցրել է փակուղի, իսկ Հայաստանին դրել մեծ վտանգների առաջ: Հայաստանի շահերի հաշվին տարածաշրջանային սեփական շահը հետապնդելու քաղաքականությունը Մոսկվայի համար կարող է ավարտվել պարզապես Հայաստանի կորստով: Ապրիլի պատերազմում բոլորը գիտակցեցին այդ խորը վտանգը, թեև մինչ այդ բոլորը հեգնում կամ քննադատում էին այն քիչ թվով մարդկանց, որոնք նախազգուշացնում էին աղետալի վտանգի մասին: Բայց այդ ապրիլն անցնում է և առաջանում է որոշակի դիլեմա՝ թուլանո՞ւմ է ապրիլի ազդեցությունը, թե՞ արվում են անհրաժեշտ եզրահանգումներ նաև հայ-ռուսական հարաբերության խորքային վերափոխման մասով: Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը ստիպված էր Հայաստանի հանրային կարծիքի ճնշման տակ նկատելիորեն փոխել իր մարտավարությունը, բայց Ռուսաստանի ռազմավարությունը՝ Հայաստանի և հայերի շահի ու անվտանգության հաշվին հասնել Կովկասում և լայն տարածաշրջանում սեփական դիրքի պահպանմանը, համենայնդեպս, առայժմ չի դրսևորել փոխվելու միտում: Դա իհարկե էապես կախված է նաև թե՛ Հայաստանի հասարակության, թե՛ նաև Հայաստանի իշխանության պահվածքից: Միևնույն ժամանակ, նույն ապրիլի իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունը չի դիմադրում ռուսական քաղաքականությանը, միևնույն է, Հայաստանի հանրության առաջ Ռուսաստանը չի ազատվում դրա աղետալի հետևանքի համար պատասխանատվությունից:
Շարունակությունը` այստեղ
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42