Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են միության հետ ռեալ համագործակցության: Այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն արդեն երկրորդ տարին է` տեղի է ունենում բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման և գեոպոլիտիկ ցնցումների ֆոնին: Այս ամենը մի կողմից խոչընդոտներ է ստեղծում մեր միության լիարժեք կայացման ճանապարհին, իսկ մյուս կողմից բացում է նոր հնարավորություններ մեր երկրների ավելի սերտ համագործակցության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նման պայմաններում ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությ ունները թույլ են տվել կայունացնել անդամ պետություններում իրադրությունը, ցուցաբերել մակրոտնտեսական դիմացկունություն:
«2016 թվականին Հայաստանում դրական դինամիկա է նկատվել ՀՆԱ-ում, գրանցվել է տնտեսական ակտիվություն արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է ավելի քան 15 տոկոսով: Հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ շուկա ավելացել է 65 տոկոսով: Գրանցվել է առևտրաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ»,– ասաց ՀՀ Նախագահը:
Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրների առջև կան զարգացման նպատակներ, որոնց հասնելու ճանապարհը արդյունաբերության մեջ ինովացիաների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի մեջ է: Նա կարևորեց նաև համատեղ ջանքերը` ուղղված փոխշահավետ կոոպերացիաների ծրագրերի իրականացմանը:
«Մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինը` միության ամրապնդում ներսից, ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացում՝ արգելքների վերացման ճանապարհով, ապրանքների ազատ տեղաշարժի ապահովում: Երկրորդը, մեծացնել ԵԱՏՄ միջազգային ներգրավվածությունը: Այս երկու նպատակները համարվում են փոխլրացնող, ազդում են կազմակերպության արդյունավետության և միջազգային հեղինակության վրա: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են ռեալ համագործակցության:
2016 թվականին մշակվել են համագործակցության հարցեր Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների հետ: Հայաստանը հետաքրքրված է ձեռք բերված պայմանավորվածությունների իրավական ամրագրման հարցով, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ: Այս պլանում դրական ենք գնահատում փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհստակեցվի միության շուկայում առկա և «Սպիտակ գրքում» ամրագրված ու լուծում պահանջող 60 արգելքները վերացնելու ճանապարհային քարտեզը: «Հայաստանը շարունակելու է հետագայում էլ իրականացնել նախանշված ծրագրերը` հաղթահարելու գլոբալ բացասական տնտեսական երևույթները, անցնելու կայուն տնտեսական աճի` այդ թվում և միության ինտեգրացիոն ներուժի օգտագործմամբ»,– հայտարարեց ՀՀ Նախագահը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58