Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ նիստում վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է. «Հանձնարարվել էր, որ ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվեն, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք ստանալ այդ տեղեկատվությունը: Նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առևտրի համաձայնագիր և ստանդարտ պահանջ է Մաքսային միության շրջանակում ներմուծումների մասով, երկրորդը՝ երկրներ, որոնք երրորդ երկրներ են համարվում, սակայն դրանց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր և առանձին կարգավորման առանձնահատկություններ, և երրորդը՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող կամ ներմուծվող ապրանքների մասով է: Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նաև ԵԱՏՄ շրջանակում կա երկու ցանկ. առաջին ցանկը վերաբերում է թերզարգացած երկրներից ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը և երկրորդ ցանկը զարգացող երկրների վերաբերյալ է, որտեղ գործում են արտոնյալ դրույքաչափեր՝ մինչև 25 տոկոսի չափով: Բոլոր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, ուստի, ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից, առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանք են՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արևածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայությանը՝ համաձայնեցումների: Ավարտից հետո, կարծում ենք, ոչ ուշ, քան այս շաբաթվա ավարտը, մենք կտեղադրենք նաև կայքէջում: Սա կրելու է շարունակական բնույթ, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների մասով լիարժեք տեղեկատվություն ներկայացվի: Ուզում եմ նաև զեկուցել, որ ներկայում նաև քայլեր են կատարվում այս ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով, ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողները, քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները և ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Ընթացակարգերը կներկայացվեն, կհրապարակվեն»:
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02