Վաշինգտոնում տեղի է ունեցել բռնություն, որի հեղինակը Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորն է: Էրդողանի՝ ԱՄՆ այցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց անցկացնող հայ, քուրդ և եզդի ցուցարարները ենթարկվել են հարձակման ու բռնության, որն ակնհայտորեն կատարել են Թուրքիայի նախագահի թիկնազորը ներկայացնող պատրաստված երիտասարդներ: Սա աննախադեպ մի իրավիճակ է Վաշինգտոնի համար, թեև սովորական երևույթ՝ Անկարայի համար:
Բռնության այս միջադեպը անկասկած պահանջում է ԱՄՆ իշխանության ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական արձագանք, քանի որ տեղի ունեցածը անշուշտ քաղաքական ապտակ է Միացյալ Նահանգներին, որի հետ Թուրքիայի իշխանության հարաբերությունն, ի դեպ, մեղմ ասած, անամպ չէ: Թեև ներկայումս Անկարայի հարաբերությունը երևի թե միայն Մոսկվայի հետ է անամպ, ինչպես երևի թե խոշոր հաշվով եղել է միշտ՝ առանձին ժամանակահատվածային բացառություններով:
Վաշինգտոնում տեղի ունեցածը իրավական և քաղաքական ասպեկտներից բացի, սակայն, ունի նաև մեկ այլ կարևոր նրբերանգ, որն առնչվում է արդեն թերևս միայն մեզ՝ հայերիս, հայկական Սփյուռքին: Երբ Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց են անցկացնում քրդերն ու եզդիները, դա հասկանալի է, նրանց համար պայքարի, գործողությունների այդօրինակ մեթոդը կամ ձևը ինչ-որ առումով բնական է, որովհետև չունեն միջազգային քաղաքականության մեջ ճանաչված պետական սուբյեկտություն: Իհարկե, քրդերի դեպքում կա փոքր բացառություն՝ Իրաքյան Քրդստանի տեսքով, սակայն այստեղ, իհարկե, կան մի շարք կարևոր նրբերանգներ ու տարրեր, որոնք այդ միավորը չեն դասում լիարժեք միջազգային պետական սուբյեկտության շարքին:
Հայերը ունեն պետություն՝ արդեն 25-ամյա առնվազն դե յուրե անկախությամբ: Ավելին, դե ֆակտո անկախությունն էլ կախված է նրանից, թե այդ գործում ինչ որակի և բովանդակության աջակցություն կլինի Սփյուռքից, թե այդ պետականության օրակարգը որքանով գերակա կլինի Սփյուռքի համար, որն ահռելի ռեսուրս է պետականության զարգացման համար: Պետության, պետականության գոյությունը պետք է փոխի համայն հայության օրակարգը, առաջնահերթությունները, օրակարգի գոյացման, ձևավորման տրամաբանությունը: Բայց դրա հետ մեկտեղ պետք է փոխվեն նաև թե նոր, թե անգամ հին օրակարգի սպասարկման ձևերն ու բովանդակությունը:
Պետականություն ունեցող ազգերից պահանջվում է թերևս գործունեության, պետական ու ազգային օրակարգի սպասարկման որակապես այլ մեթոդաբանություն և ձև: Հատկապես, երբ այդ ամենին ավելանում է նաև տեղեկատվական դարաշրջանի առկայությունն իր առանձնահատկություններով:
Ինչ խոսք, այդ հարցում առանցքային նշանակություն ունի նաև այն, թե պետականությունը, պետությունն իր հերթին ինչքանով է համարժեք այդ ուղղությամբ Սփյուռքի հետ աշխատանքին: Այստեղ անհամարժեքությունն ակնհայտորեն երկուստեք է: Ընդ որում, թող ամենևին փորձ չարվի նենգափոխել բարձրացվող խնդիրն և այն դիտարկել թուրքական վայրենության նույնիսկ անուղղակի արդարացման համատեքստում: Թուրքիայի ներկայիս իշխանության հակաքաղաքակրթական բնույթը ակնառու և դատապարտելի է ոչ միայն աշխարհում, այլև հենց Թուրքիայի հանրության ահռելի շերտերում:
Տվյալ պարագայում մեզ համար խնդիրը պետք է լինի ոչ միայն Էրդողանի «վայրենությունը», այլև Սփյուռքի, հայկական գործոնի արդիականացումը և համարժեքացումը պետականություն ունեցող ազգի վարքագծին: Տեղի ունեցածը այդ խնդրին անդրադառնալու ընդամենը առիթն էր, հերթական և, իհարկե, ցավալի առիթը:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02