Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15.000 եվրո վճարել հայցվորին: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Ռուսաստանի քաղաքացի Սիլվարդ Այվազյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2008 թվականի նոյեմբերի 20-ին:
Հայցվորը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ իր եղբայրը՝ Սեյրան Այվազյանը, սպանվել է ոստիկանության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում համարվող հանգամանքներում և որ իշխանություններն արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել նրա մահվան հանգամանքների առնչությամբ:
Նշվում է, որ 1961 թվականին ծնված, հոգեկան խանգարում ունեցող Սեյրան Այվազյանը սպանվել է ոստիկանների կողմից 2006 թվականի մարտի 6-ին: Սեյրան Այվազյանն այդ օրն Օձուն գյուղում, որտեղ բնակվում էր, գնացել է տեղի խանութներից մեկը։ Այնտեղ նա դանակ է հանել և առանց պատճառի դանակով հարվածել խանութի աշխատակցի ձեռքին և խանութ մտած հաճախորդներից մեկի այտին, այնուհետև գնացել է տուն: Նրա տուն ավելի ուշ ոստիկաններ են ժամանել, որոնք Այվազյանին վնասազերծելու նպատակով հարկադրաբար բացել են նրա տան դուռն ու ներս մտել, սակայն նրան վնասազերծել չի հաջողվել: Այվազյանն իր տան պատշգամբում դանակով հարվածել է ոստիկաններից մեկին, ինչը տեսնելով՝ մյուս աշխատակիցները կրակել են Այվազյանի ուղղությամբ: Ստացված վնասվածքներից վերջինս մահացել է:
Հայցվորի պնդմամբ, սակայն, իրականում իր եղբայրը վտանգ չի ներկայացրել նրա վրա կրակած ոստիկանի կյանքին, որը պարզապես սպանել է Սեյրան Այվազյանին իր գործընկերոջը վիրավորելու համար:
Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ իշխանությունների կողմից Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների պատշաճ հետաքննություն չիրականացնելու, ինչպես նաև ոստիկանների կողմից գործողությունը պլանավորելու և ղեկավարելու հետևանքով Սեյրան Այվազյանի մահվան առնչությամբ:
Դատարանը մերժել է հայցվորի պահանջը 2000 եվրոյի չափով Սեյրան Այվազյանի հուղարկավորության հետ կապված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ՝ այդքան գումար ծախսելու վերաբերյալ անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 15 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34