ARM | RUS |

Գործազրկության՝ 12 կետով նվազեցում, աղքատության կրճատում. կառավարության ծրագրի կոնցեպտուալ և քաղաքական մանրամասները

19.06.17 | 15:32

Այսօր գործադիրը արտահերթ նիստին հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Կառավարությունը, հաստատված ծրագրի իրականացմամբ, 2017-2022 թթ նպատակադրում է՝

-զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով,

-արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի,

- աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,

- զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Ամբողջական անվանումն է «ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր»: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության՝ 220 էջից բաղկացած ծրագրում խնդիրների ախտորոշմանը զուգահեռ, բավականին կոնկրետ ուղենշվում են թվականները, թե երբ այս կամ այն խնդիրը պետք է լուծված լինի:

Իսկ «Տեսլականը և նպատակները» բաժնում կան մի շարք քաղաքական ուղերձներ: Մասնավորապես, ընդգծվում է, որ 2017-2022 թթ. ժամանակահատվածում այն երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր է, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները՝ հենված ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների վրա, «ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա»:

Ծրագիրը, ինչպես նշված է, «միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն, ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»։

Ծրագրում ընդգծվում է, որ երկրի զարգացման գաղափարախոսությունն ու ձևաչափն ունեն նոր ազդակների և նախաձեռնությունների կարիք և որ Հայաստանի զարգացման հիմքում պետք է դրվի «խելացիի» գաղափարը:

Մրցունակ ազգային տնտեսություն և տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար կարևորվում են արտադրողականության շարունակական աճը և նոր տեխնոլոգիաների անընդհատ կիրառումը: Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը պետք է հիմք հանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։

Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատատեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը:

Ընդգծվում է, թե ծրագիրը միտված է առարկայական, բայց միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ և հեռանկարային լուծումներ տալու հասարակությունում լայն քննարկման առարկա դարձած այն ախտորոշումներին, որ 2017 թվականի սկզբին հրապարակել է ՀՀ կառավարությունը:

Իսկ ավելի կոնկրետ՝ կառավարությունը ուղենշում է, որ նպատակադրված է ապահովել թե՛ մեր երկրի անվտանգությունը, թե՛ այս գերագույն խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ տնտեսական առաջընթացը:

«Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Սույն ծրագրով նախատեսվող բարեփոխումների կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ ծրագրի հաջողության գրավականը մեր քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն է առաջարկվող բարեփոխումներին, որոնք պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններն ու կարողություններն անընդհատ ընդլայնելու կայուն երաշխիքները»,-նշված է կառավարության ծրագրում:

Ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա՝ մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան այն պայմաններում, երբ Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, որի 4 սահմաններից միայն երկուսն են բաց։

Անվտանգության խնդիրներ և մարտահրավերներ

Մեր երկրի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում նշվում է, որ առանցքային է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը և հայկական երկու պետությունների ռազմական կարողությունների կատարելագործումն ու համընթաց արդիականացումը, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունը:

Սրան զուգահեռ, ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների լուծման և հասարակական բարեկեցության բարձրացման հնարավորությունների վրա՝ ընդգծելով մեր երկրում ընտանիքի կյանքի որակի ու ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների՝ ներառյալ կրթության, առողջապահության և զբաղվածության մատչելիության ապահովման կարևորությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացման և էներգախնայողության վրա։

Արծարծելով երկրում ներդրումային դաշտը բարենպաստ դարձնելու հարցը՝ ծրագրի հեղինակները գրել են. «Ամեն ձեռնարկատեր պետք է վստահ լինի, որ «յուրաքանչյուրը կարող է հետապնդել նույն տնտեսական նպատակը, ինչը որ մեկ ուրիշը» սկզբունքի կիրառման, արդար և առողջ մրցակցային միջավայրի անխուսափելիության հարցում»:

Նշվում է, որ երկրում արդարության կարևորագույն երաշխավորներից է դատական համակարգը, որի անկախության և անաչառության երաշխավորման գործում՝ արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն ապահովելու համար իրականացվելու է համալիր ծրագիր:

Արտաքին քաղաքականություն և պաշտպանություն

Ընդգծվում է. «ՀՀ Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը»:

Երկկողմ հարաբերություններում ծրագիրը նպատակաուղղված է լինելու Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը, Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը, Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը, Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը, բազմակողմ հարաբերություններում՝ ԵՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը, ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ ներգրավվածության խորացմանը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպմանը, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, նոր շուկաների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավման միջոցով, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը, օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտ, միայն արդարության սկզբունքի հիման վրա սոցիալական օժանդակություն

Ուղենշվում է անցում դեպի նոր քաղաքականության, որի հիմնական նպատակը սոցիալական անարդարություն ծնող պատճառների և ոչ նպատակային օժանդակության թիրախավորումն է, այնուհետև դրանց չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերի իրականացումը: «Զուգահեռաբար ընդլայնվելու է պետության կողմից իրապես կարիքավոր խմբերին տրամադրվող նպատակային սոցիալական օժանդակությունը: Անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա»,-ասվում է ծրագրում:

Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար

Նշվում է, որ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և ՀՀ օրենքներով երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման համար: Արդարադատության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումներն ուղղված են լինելու Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրության արդիականացմանը, մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը, դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովմանը, նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը:

Նշվում է, թե նոր Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենքի մակարդակում նախատեսում է վերհանված խնդիրների լուծումները, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում ստորև նշված հիմնական լուծումներով՝

-դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների լիազորությունների համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված,

-անհրաժեշտ է կատարելագործել դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները,

-դատական գործընթացներում հնարավորինս պետք է անցում կատարել էլեկտրոնային ձևաչափերի կիրառմանը,

-անհրաժեշտ է վերանայել դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով ժամանակակից գործիքներ,

- դատարանների արդյունավետությունը բարձրացնելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է խթանել վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար պետք է բարձրացվի դրա հասանելիությունը, և սահմանվեն նոր գործուն մեխանիզմներ, անչափահասների արդարադատության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու երեխաների համար արդարադատության հասանելիություն ապահովող կառուցակարգերի ստեղծմանը և զարգացմանը, իրավախախտ, տուժող, վկա երեխաների իրավունքների պաշտպանությանը և անհրաժեշտ առանձնահատկությունների արտացոլմանը ՀՀ օրենսդրու- թյան մեջ և պրակտիկայում:

Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի սպասումներն արդարացնելու նպատակով հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում ներկայումս գործող հարկադիր կատարման ենթակա ակտերի՝ սահմանված պահանջների արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների պահպանմամբ իրականացմանը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2019 թվականի ավարտը հետևողականորեն իրագործել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը՝ սերտ համագործակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մինչև 2019 թվականի ավարտը մշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Դատական համակարգում բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը լրամշակել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք ՀՀ օրենքների նախագծերը և լրամշակված տարբերակները ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը,

2) մինչև 2017 թվականի ավարտը մշակել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր:

Նախատեսվում է 2020 թվականի ավարտին իրականացնել քրեակատարողական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության վերաբերյալ և հանձնուքների տրամադրման սահմանափակման համապատասխան ուսումնասիրություն և ծրագրի մշակում, մինչև 2020 թվականի ավարտը մշակել և իրականացնել քրեակատարողական ծառայությունում կալանավորված անձանց և դատապարտյալների, պրոբացիայի պետական ծառայությունում շահառուների, ինչպես նաև պատժից ազատված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովելու ուղղությամբ մասնագիտական ծրագրեր և միջոցառումներ, մինչև 2022 թվականի ավարտը բարելավել քրեակատարողական առողջապահության երկրորդային հիվանդանոցային ծառայությունները, իսկ մինչև 2022 թվականի ավարտը մշակել և իրականացնել քրեակատարողական համակարգի աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների համակարգի բարեփոխմանն ուղված ծրագրերը:

Ոլորտային բարեփոխումներից նշվում է 2 մեգաուղղություն

«Պետական կառավարման արդիականացումը», որ դրանցից առաջինն է, այս ճանապարհին նախատեսում է՝ պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին նվազագույն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը, պետական կառավարման համակարգի ծախսերի կրճատում, «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգի ընդլայնում և այլն:

Թվային համակարգի զարգացման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը ստեղծել մասնագիտացված օղակ, որը միասնական տեսլականի հիման վրա կհամակարգի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականությունը։ Նախատեսվում է հիմնել պետական և տեղական ՏՀՏ-ի համակարգերի փոխգործելիության պլատֆորմ, 2018-2019 թվականների ընթացքում լիարժեք գործարկել ՀՀ նախարարությունների «թեժ գիծ» ծառայության միասնական էլեկտրոնային հարթակը, մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել հարցումների միասնական էլեկտրոնային հարթակ՝ ուղղված քաղաքացիների կողմից պետական մարմիններին հասցեագրված հարցումներին և դիմումներին պատասխանելու արդյունավետ էլեկտրոնային կառավարման գործիք ներդնելուն: Նաև նախատեսվում է համակցել միասնական էլեկտրոնային հարթակը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին և մինչև 2020 թվականի ավարտը մեծացնել էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թիվը:


Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47