ARM | RUS |

Ամերիկաբնակ հայ երաժշտի ոդիսականը չինական նվագախմբում…և ոչ միայն

20.06.17 | 11:13

Երեք «աղեղնավորները»

Ստեփան Խալաթյանը ջութակ նվագում է 6 տարեկան հասակից: Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է, մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար:

- Տանը հնչում էր քամանչա և թավջութակ: Ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգ առավ ջութակի վրա:

- Հայրս, բացի աշուղա-գուսանակն գործերից, նվագացանկում ներառում էր նաև ջութակի համար գրված ստեղծագործություններ: Իմանալով ջութակի հնարավորություննեն ու ստեղծագերծությունները ցանկացավ, որ իր որդին դառնա ջութակահար: Հավանաբար, հետագայում ընտանեկան տրիո կազմելու համար, - կատակում է Ստեփանը:

- Ընտրությունն ազա՞տ էր, ծնողները ճնշում չգործադրեցի՞ն` գնալ նրանցից մեկի հետերով:

- Ոչ, ճնշում չկար: Իհարկե, ջութակին տիրապետելուց հետո փորձել եմ քամանչա նվագել` որպես երկրորդ գործիք, բայց միայն հասկանալու համար, որ իմը`ջութակն է:

- Հայրիկը` Հակոբ Խալաթյանը հայտնի է թե՛ որպես քամանչահար, թե՛ որպես նկարիչ: Ահեղն ու վրձինը նրանից անբաժան են: Իսկ ի՞նչ հոբբի ունեք Դուք, երբ ցած եք դնում ջութակը:

- Իմ մասնագիտությունն ու հոբին համընկել են` դա ջութակն է:

Ընտրության որոշմանը հաջորդում է ուսուցումը Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններում: Շարունակությունը` տրամաբանական էր: 2004 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո`մագիստրատուրա և, իհարկե, ակտիվ համերգային գործնեություն, մասնակցություն բոլոր կարևորագույն միջոցառումներին ու փառատոններին:

Չնայած երիտասարդ տարիքին, ջութակահարի կենսագրականը բավականին պատկառելի է: Որպես ուսումնական կվարտետի անդամ` համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում: 2006 թվականին Ստեփանը իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ, որտեղ Ստեփանը աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: Աշխարհը բացում է ջութակահարի արջև իր դռներն ու 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, համերգներով ելույթ է ունենում տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Արաբական Էմիրություններ և այլուր:

Նույն ժամանակահատվածում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է.Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին:

Բայց միայն Նորին Գերազանցություն Երաժշտությանը չէ, որ Ստեփանը ծառայություն է մատուցել: 2009-ին նա Հայրենիքի հանդեպ իր պարտքն է կատարել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլում. համերգներով մեկնել սահմանամերձ գոտի` քաջալերելու զինվորներին, ինչպես զինվորական հավաքակայաններում երգ ու երաժշտությամբ գոտեպնդել ծառայության մեկնել պատրաստվող ապագա զինվորներին:

Արվեստը սահմաններ չի ճանաչում

- Հայրենիքում ամեն ինչ, կարծես, այնքան էլ վատ չէր դասավորվում` խոստումնալից ջութակահարի համար: ԱՄՆ մեկնելու առիթն ինչպե՞ս եղավ:

- 2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս`Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղակացա Նյու-Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում:

Ստեփան Խալաթյանի վերջին 4 տարիների նվաճումները ներկայացնենք թվերի լեզվով. համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգներից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4,5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել` ամեն օր 1 կամ 2 համերգ: Նույն ժամանակահատվածում, 5 նվագախմբերը միասին հանդես են եկել 450 համերգով: Եվս մի ռեկորդ սահմանվել է Կոլումբիայում. 28 ժամում անընդմեջ` 4 շոու-համերգ:

Հանդիսատեսի ջերմությունը կախված է կլիմայական պայմաններից

- Այսօր արդեն Դուք ունեք հնարավորթյուն համեմատական անցկացնելու տարբաեր երկրների ու ազգությունների հանդիսկանների միջև: Ասում են, ամաենախստապահանջը` հայ հանդիսատեսն է, ով գալիս է սխալներ գտնելու, այլ ոչ թե` երաժշտությունը վայելելու: Ի՞նչ կասեք:

- Վերջին 4 տարիներին լինելով տարբեր երկրներում, կարող եմ ասել, որ ունկնդիրը շատ տարբեր է: Օրինակ, Ճապոնիայում` ելնելով ազգային խառնվածքից, հանդիսատեսը շատ խստապահանջ է: Ֆանտաստիկ կառուցվացքով դահլիճները թույլ են տալիս հանդիսատեսին հետևել ինտոնացիոն ամեն ելևէջներին: Թայվանդում, որը մոտ է Ճապոնիային, հանդիսատեսը ավելի անմիջական է, բավականին անկաշկանդ ցուցադրում է իր զգացողությունները: ԱՄՆ-ում` պայմանավորված է նահանգներով: Նյու-Յորքում ավելի սառն են, դեպի հարավ`ավելի ջերմ ու անմիջական, բացահայտ ցույց են տալիս իրենց էմոցիաները` պահելով, իհարկե, թույլատրելիի սահմանները. ծափահարում են, սուլում, դոփահարում: Նվագախմբով դեռ չենք եղել Հայաստանում, ուստի դժվարանում եմ ասել ինչպես կընդունի հայ հանդիսատեսը: Ծրագրեր կան, ուղղակի պետք է տարածաշրջանային հույրախաղեր կազմակերպել, ինչը ծրագրվում է: Իսկ հայ հանդիսատեսը, իրոք, շատ խստապահանջ է: Պետք է պահել որակի սանդղակը, քանի որ հայը գիտի ամեն ինչի որակյալը:

- Իրատեսակա՞ն եք համարում նվագախմբի հյուրախաղերը Երևանում:

- Նախ նշեմ, որ մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը , կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ` Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասիստ Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախումբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին:

Հավելենք, որ նման հագեցած համերգային ժամանակացույցում, Ստեփանը հասցնում է նաև միջազգային բեմերում հանդես գալ և ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջուններով է ընդունվում օտարազգի հանդիսականը: Դրան գումարած` ուսանողներ, ում երիտասարդ մասնագետը օգնում է կատարելագործվել թե՛ որպես մենակատար և թե՛ նվագախմբի երաժիշտ:

- Ի՞նչ ստեղծագործություններից է կազմված նվագախմբի հիմնական նվագացանկը:

- Ամեն տարի գրվում են նոր ստեղծագործություններ, համապատասխանացնելով պարային բեմադրություններին: Չինական ազգայինը` ծաղիկներով, հովհարներով, համեմաված ժամանակակից պարային տարրերով, քարոզում է բարու հաղթանակը չարի հանդեպ: Դա լուրջ նախագիծ է, որում մեծ աշխատանք է տանում ոչ միայն խմբավարն ու երաժիշտները, այլև պարուսույցներն ու պարողները, այդ ժամանակ, գերիշխողը չինական մոտիվներն են: Իսկ երբ հանդես է գալիս միայն սիմֆոնիկ նվագախումբը, ասնեք, Կարնեգի Հոլլում, ներկայացնում ենք համաշխարհային երաժշտության գլուխգործոցները` համալրված չինական ազգային նվագարաններով. երկլարանի «էրհու», 6 լարանի պիպա, մեր զուռնայի նման փողային գործիք «սոունա» և ազգային հարվածային գործիքներ: Տարեկան կատարում ենք 18 նոր ստեղծագործություն, գրված հատուկ այդ նվագախմբի համար, հիմնականում իրենց բնորոշ լադային սահամանում` պենտատոնիկայում, այսինքն 5 հնչյուններից բաղկացած լադ: Դա մի հատուկ ձևաչափ է, որին հիմնադիրները հավատարիմ են արդեն 10 տարի և պետք է ասել` այն աշխատում է:

- Նույնիսկ 7 հնչույնների պարագայում չկրկնվելը լուրջ խնդիր է կոմպոզիտորների համար, պատկերացնում եմ, որքան բարդ առաջադրանք է չինացի ստեղծագործողների համար: Իսկ հայ կոմպոզիտորի գործերը ընդգրկվա՞ծ են նվագացանկում, ասենք` Խաչատրյանի «Սուսերով պարը»:

- Առայժմ` ոչ: Կատարում ենք` Չայկովսկի, Դվորժակ, Սենս-Սանս, բայց հայ դիրիժորի ներկայությունը գուցե և համալրի, զուտ չինական նվագացանկը, հայկական ստեղծագործությամբ: Մի առանձնահատկության մասին նշեմ. նվագախումբը չունի տեսահոլովակներ, ձայնագրություններ, համերգների տեսագրություններ, որոնց բացակայությունը ապահովում է հանդիսատեսի մշտական հետաքրքրությունը:

- Այսօր ազգայն երաժշտության գաղափարը արդիակա՞ն է մեծ գերտերութույններում, թե՞ գլոբալացման այս դարաշրջանում նման արժեքն այլևս ակտուալ չէ: Գուցե կա կոսմոպոլիտ երաժշոտթյուն: Ի՞նչ տենդեց է տիրում աշխարհում:

- «Դասական» ասվածը միշտ կմնա մրցակցությունից դուրս: Առիթ եմ ունեցել լսելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը, որն, ուղղակի, տանում է քեզ մի ուրիշ աշխարհ: Այնուամենայնիվ, խոսել զուտ ազգային երաժշտության մասին Միացյալ Նահանգներում շատ բարդ է: Հայաստանում ավելի հեշտ է ու հասկանալի, քանի որ մենք հստակ գիտենք` որն է ազգային, ֆոլկլոր, աշուղական երաժշտությունը: Ինչ մնում է նվագախմբին` իր գերակայող չինական նվագացանկով, ապա դա ազգային ավանդույթների լավագույն տարածման օրինակն է, մշակույթի միջոցով:

- Ասում են, այսօր դասական երաժշտության համերգներին, դահլիճում կարելի է հանդիպել ավելի շատ ճերմակած մազերով ու ճաղատ գլխներ, քան ներկած: Ո՞վ է հանդիսատեսն այնտեղ:

- Կարծում եմ, Հայաստանում ավելի ակտիվ է երիտասարդությունը, թեև միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են: Արտասահմանում, հիմնականում, հակառակ պատկերն է: Դա գալիս է նաև կենսակերպից` երիտասարդները աշխատում են, տարեցները վայելում են իրենց ծերությունը:

- Ըստ Ձեզ, ի՞նչ է արվեստը և ինչի՞ համար են մարդիք գնում համերգների, թատրոն, այցելում ցուցահանդեսներ, մշակութային օջախներ: Այլ կերպ ասած, «Ոչ միայն հացիվ, այլ նաեվ բանիվ»….

- Կան ընտանիքներ, որ ավանդույթի համաձյան են գնում համերգների, այն անցել է սերնդե սերունդ: Երբ Մետրոպոլիտեն Օպերայում դիտում էի «Պայացներ» օպերան, տեսա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց` ֆրակներով ու երեկոյան զգեստներով, ինձ թվաց, թե հայտնվել եմ կինոյում: Բայդ իրենք այդպես են ապրում, դա տոն է , որին պատրաստվում են ամենայն լրջությամբ: Նահանգների ամեն քաղաքում կա լավագույն օրկեստրը ու եթե այն ամեն օր համերգ ունենա, հավատացեք, դահլիճները լեփ-լեցուն կլինեն: Իսկ հանդիսատեսի շնորհակալ դեմքերը հասկացնել են տալիս, որ նրանք լիցքավորվում են դրական էներգիայով, որը կարևոր է մարդու համար:

- Ստեթան Խալաթյան. կարոտ, վերադարձի ծրագրեր…

- Շատ անգամ կարոտի մասին չեմ մտածում` խիստ զբաղվածությունից ելնելով: Կարոտը զգում եմ տարեկան 1 անգամ, Հայաստան գալուցս 1 շաբաթ առաջ: Հիմա այնտեղ եմ, վայելում եմ հանգիստս, բայց կյանքում ամեն ինչ անկախատեսելի է:


Ճանապարհներն անցանելի են

Ճանապարհներն անցանելի են

09:48

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի...

09:18

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5...

18:01

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Փրկարարները Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի...

17:45

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական այցին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Շվեդիայի Թագավորության հարկային մարմնի կազմակերպած ճանաչողական...

17:35

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

N 143 մանկապարտեզում արձանագրված չարաշահումների հետ կապված հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն...

17:15

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել են

Սարիկ Մինասյանի ծնողները «Ford»-ով բախվել են քարով բարձված բեռնատարին. նրանք հոսպիտալացվել...

16:55

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա մակերեսով հողամասը

Սյունիքի դատախազության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի շուրջ 0.9 հա...

16:42

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի շրջանցիկ...

16:15

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի...

16:05

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն»...

15:51

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի եղել

Տավուշի մարզպետը վստահեցնում է՝ Կիրանցից արտագաղթ չի...

15:21

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա ունեն

Տավուշում ավտովթարից մահացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա...

15:02

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Մայր Աթոռը փաստացի տուժող է»․ «Հայաքվե»-ն հանցագործության մասին հաղորդում է...

14:45

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների համար

Ալեն Սիմոնյանը ոչ թե սկսել է զբաղվել դիջեյությամբ, այլ՝ ազատ ժամանակ նվագում է ընկերների...

14:25

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

Արամ Ա Կաթողիկոսը նվեր է ուղարկել Ալեն Սիմոնյանին

14:05

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային...

13:41

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության...

12:45

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան

«Ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի». Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու...

12:12

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի...

11:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42