Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող արևելյան Աֆրիկայի այս երկրում:
Բուրունդիում ջրի սուղ իրավիճակը իսկական ճգնաժամ է երեխաների համար: Երբ երեխաները օգտվում են կեղտոտ ջրից, դա ոչ միայն ազդում է նրանց առողջության վրա՝բազմաթիվ հիմանդությունների առիթ դառնալով, այլև մահացու վտանգ է իրենից ներկայացնում հատկապես հինգ տարեկանից ցածր երեխաների համար: Մաքուր ջրի պակասի պատճառով երեխաները չեն հաճախում դպրոց՝ստիպված լինելով կիլոմետրեր քայլել, որպեսզի ջրհոր գտնեն: Ջուր բերելու խնդիրը բեռ է հատկապես աղջիկների համար, ովքեր հաճախ այդ ճանապարհին բռնության զոհ են դառնում:
«Ջրամատակարարման իրավունքը հիմնարար իրավունք է: Երեխաների համար մաքուր ջուր ապահովելով՝ մենք պաշտպանում ենք նրանց կյանքի, առողջության և կրթության իրավունքները և լուսավոր ապագայի հույս տալիս: Ես հանձն եմ առնում օգնել՝Բուրունդիում տիրող ջրի ճգնաժամին կայուն լուծում տալու համար»,- նշեց Բեյոնսեն:
«Ջրի ճգնաժամը համաշխարհային մասշտաբի խնդիր է այսօր, և Բուրունդիի երեխաներն այս առումով ամենախոցելի խմբերից են»,- հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Քերիլ Սթերնը:
«Այս յուրահատուկ գործընկերությունը միավորում է ժամանցի ոլորտի հնարավորություններն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներին մաքուր ջուր տրամադրելու բնագավառում առկա տարիների փորձագիտությունը: Մենք շնորհակալ ենք Բեյոնսեին և նրա «BeyGOOD» հիմնադրամին ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալու և այս կարևոր խնդրը բարձրաձայնելու և լուծել օգնելու համար»:
Գործընկերության առաջին փուլում չորս թիրախային շրջանների դպրոցներում կկառուցվեն ձեռքի պոմպ ունեցող նոր ջրհորներ, հիգիենայի վերաբերյալ գրագիտություն կտրամադրվի և կբարելավվի համայնքների սանիտարահիգիենիկ իրավիճակը: Այս գյուղական համայնքներում երեխաները շարունակաբար թերսնուցված են՝ բնակչության մոտ 65 տոկոսի ջրի կեղտոտ աղբյուրներից օգտվելու պատճառով: Երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները ստիպված են երկար ճանապարհ կտրել՝ ջուր հայթայթելու նպատակով և նույնիսկ այդ դեպքում մաքուր ջրի հասանելիությունը բավարար չէ:
Հաջորդ փուլերի մասին հայտարարություն կարվի ս.թ. նոյեմբերի 20-ին՝ Երեխաների միջազգային օրը:
Վերջին երեք տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 100 միլիոն մարդկանց ապահովել է մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ ծառայություններով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70 տարվա գործնական փորձն այս բնագավառում, ինչպես նաև ներկայությունը աշխարհի բոլոր ծայրերում հիմնադրամին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ երեխաներին կյանքը փրկող օգնություն տրամադրել կայուն և արագ կերպով:
168.am
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03