Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության կանոնների խմբագրված տարբերակը, որով առանց ռուսական վարորդական իրավունքների կարգելվի բեռնատարների, տաքսիների և ավտոբուսների վարումը, միայն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար չէ խնդիր, և օրենքի ընդունմանը պետք է միջամտեր ոչ միայն Հայաստանը, այլ` ԵԱՏՄ-ը:
«5-6 երկրներ են մի կառույցում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը: Նրանք համատեղ որոշում են կայացրել, որ ԵԱՏՄ-ում կարող են համատեղ առևտուր իրականացնել, ծառայությունների և աշխատաշուկայի փոխանակություն անել: Այս տեսակի կառույցը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր երկիր, օգտագործելով իր ինքնիշխանությունը, կարող է նոր օրենքներ ընդունել, և հնարավոր է՝ ընդունելով այդ օրենքները՝ չգիտակցի, որ հարվածում է այն միությանը, որի անդամ է հենց ինքը: Դրա համար ԵԱՏՄ-ում ստեղծվել են քարտուղարություն, հատուկ կառույցներ, որոնք պետք է գիտակցեն, թե ուր է տանում որևէ երկրի որևէ ներքին որոշում»,- ասաց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ՌԴ-ում ընդունված` վարորդական իրավունքներին վերաբերող օրենքը ուժի մեջ չպետք է մտներ ԵԱՏՄ-ի ջանքերի շնորհիվ, քանի որ այն սահմանափակում է ոչ միայն հայերի, այլ նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հնարավորությունները:
«Եթե Հայաստանն այդ մասին բարձրաձայնել է, ապա դա դառնում է ԵԱՏՄ կառույցի քարտուղարության իրական խնդիրը, որը պետք է իր պայուսակը հավաքի, գնա այդ երկիր և ասի, որ չի կարող նման բան պատահել։ Կամ էլ Ձեզ համար օրենք ընդունելով՝ ստեղծեք համապատասխան հնարավորություններ, որ դա չբերի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների սահմանափակմանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ին պետք է մատնացույց արվի, որ օրենքը հակասում է ԵԱՏՄ-ի ընդունած սկզբունքներին:
Թևան Պողոսյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ն հավասարների միություն չէ․ այստեղ կան երկրներ, որոնք ինչ ուզեն, կարող են անել, և Հայաստանի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն այդ «արհեստածին կառույցի» խնդիրն է:
«Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ին ասի՝ հիմա ուղղեք օրենքը, որովհետև այն դեմ է կառույցի ընդունած կանոններին»,- ասաց նա:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42