Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Բրյուսելում երեկ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը նշեց, որ ցանկացած հանդիպում կարևոր է:
Նա նշեց, որ հանդիպումները կարևոր է այն տեսանկյունից, որ ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը, թույլ է տալիս վիճահարույց հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ և հստակեցնում է միջազգային հանրության դիրքորոշումը:
«Ես կարծում եմ, որ ցանկացած հանդիպում, եթե նույնիսկ քայլ առաջ չէ, ապա հետքայլ էլ չէ, այսինքն՝ պահպանում է բանակցային գործընթացի դինամիկան: Այս հանդիպման ժամանակ ամենակարևորն այն է, որ շեշտվել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և այն, որ հիմնական շեշտը դրվելու է, օրինակ` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ինչ-որ ձևով կյանքի կոչելուն: Այսինքն՝ աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է և խաղաղ կարգավորման կոչերը շատ կարևոր են և ցույց է տալիս հիմնական ուղղվածությունը»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ չնայած չպետք էր սպասել, որ այդ հանդիպմանը բոլոր վիճահարույց հարցերը կարգավորվելու էին` հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։
Արցախ Հանրապետության նախագահի խոսնակը նկատեց, որ օրինաչափություն կա, ըստ որի` կողմերի ամեն հանդիպումից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանը մեծացնում է սահմանի լարվածությունը, թեև այդ օրինաչափությունը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի:
«Բացատրությունը մեկն է, որ Ադրբեջանը տեռորիստական, ահաբեկչական, ֆաշիստական պետություն է, քանի որ առողջ տրամաբանությամբ դա հնարավոր չէ բացատրել»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում, ինչպես համանախագահներն են նշել, աշխատանքներ են տարվում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը պարտավոր է պահպանել զինադադարը, և միջազգային ճնշումն այդ ուղղությամբ, թեև բավարար չէ, բայց որոշակի փոփոխություններ կան:
«Արդեն ավելի հասցեական և կոշտ են ուզում դառնալ միջազգային հանրության մոտեցումները, հուսով եմ, որ այն կկրի շարունակական բնույթ, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա: Եթե այդ ճնշումները չգործադրվեն Ադրբեջանը կարող է շատ ավելի վատ քաղաքականություն վարել»,- ասաց նա և նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հասցեական և կոշտ դիրքորոշում որդեգրի:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01