Գյումրիում՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չափազանց կարևոր համարեց, որ «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն Գյումրիից է սկսվում: Նա լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ այդ ճանապարհով իրենք նոր Գյումրի են բացահայտելու, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար:
«Չափազանց կարևոր եմ դա համարում՝ մանավանդ երբ համադրվում է այս չափազանց զարմանահրաշ կերպարվեստը ժամանակակից արվեստի գործերի հետ: Ես կարծում եմ՝ սա նոր շունչ և շնչառություն է տալիս ոչ միայն արվեստի այս գործերին, այլ ընդհանրապես մեր քաղաքին, Գյումրիում ապրող մարդկանց»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Գյումրիից տրվեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկը: Առաջին ցուցահանդեսը բացվեց Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որտեղ քույրերի գործերի ընտրանու հետ զուգադրվել էին ժամանակակից վիդեոարվեստի գործեր:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ ժամանակակից արվեստը հնի հետ համադրելու միջոցով մենք կարողանում ենք ստեղծել երևակայական մի դաշտ, որը մեզ առաջնորդում է նոր մտածողության, մարդկային հարաբերությունների նոր շերտերի ձևավորման:
Նախախարը պարզաբանեց, որ պատկերասրահում մշակութային գործիչների հետ քննարկումների արդյունքում այսօր փորձում էին նոր մտքեր, գաղափարներ գեներացնել, որոնք կօգնեն, որ մեր հայրենիքը ավելի ճանաչելի դարձնենք: Արմեն Ամիրյանը մասնավորեցրեց, որ, օրինակ, քննարկում էին մի մտահղացում, ըստ որի, կարելի է աշնանը՝ սեպտեմբերին, Երևանի կայարանից Գյումրի երթուղի կազմակերպել, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան լինել տարբեր մշակութային օջախներում, դիտել ներկայացում, համտեսել գյումրվա խոհանոցը և գիշերել Գյումրիում և հաջորդ օրը հետ վերադառնալ:
«Ես կարծում եմ, որ այս կերպ մենք կբացահայտենք այն նոր Գյումրին, որը ես գոնե ինձ համար բացահայտել եմ: Ես կարծում եմ, որ մեր Գյումրին ոչ միայն նոր Գյումրի է, այլ նաև զարգացող Գյումրի է, այստեղ ապրող մարդկանց վաղվա օրվա հանդեպ պատկերացումները շատ ավելի վառ ու գեղեցիկ են, քան մեր այլ քաղաքներում ապրող մարդկանց պատկերացումները»,- նշեց նա:
Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն, վերընշյալ ցուցադրության համադրող Վահագն Ղուկասյանի խոսքով՝ մեր մշակութասեր հասարակությունը, Գյումրիում վաղվանից սկսած մինչև սեպտեմբեր, հնարավորություն կունենա ծանոթանալ նաև ժամանակակից 6 արվեստագետների (Ֆրանսիս Ալիս՝ Բելգիա, Գոհար Մարտիրոսյան՝ Հայաստան, Ռոզանա Փալազյան՝ Բրազիլիա, Մուրալի Նաիր՝ Հնդկաստան, Իդրիսա Ուեդրագո՝ Բուրկինա ֆասո, Ջաֆար Փանահի՝ Իրան, Ջիա Ջանք-Քե՝ Չինաստան-Հ․ Հ․) վիդեոարտ ժանրի գործերից:
«Ասլամազյան քույրերը, շրջելով Չինաստանով և ամբողջ աշխարհով ցուցադրվելով՝ իրենք փորձել են ազդել և ազդվել, իրենց պրիզմայի մեջ անցկացնելով ցույց են տվել սովետական միության քաղաքացուն այլ երկրների մշակույթները՝ հայ արվեստագետի աչքերով»,- ասաց նա:
Վահագն Ղուկասյանը նշեց, որ իրենք տրիենալեի շրջանակներում փորձել են Ասլամազյան քույրերի հնդկական, չինական, ճապոնական շարքերի հետ համադրել նույն այդ երկրների ժամանակակից արվեստագետների գործերը:
«Ժամանակակից տրիենալեի գաղափարը նաև այն է, որ փորձենք նաև Հայաստանում գտնել ժամանակակից արվեստագետներ և նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող մշակութային հաստատություններ, ինչպիսին է Ասլամազյան քույրերի պատկերասրահը, և նորովի դրանք աշխարհին ցույց տանք»,- ասաց նա:
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58