NEWS.am Medicine- ՄԻԱՎ դրական մորից ծնված երեխայի սնուցման կազմակերպումը մեծ մասամբ կախված է բնակության վայրից. եթե նրանք աղքատ երկրում են ապրում, որտեղ անհրաժեշտ սանիտարական պայմաններ եւ արհեստական կերերի հասանելիություն չկա, կրծքով կերակրելը կմեծացնի երեխայի ողջ մնալու հավանականությունը: Իսկ եթե նրանք բնակվում են զարգացած կամ զարգացող երկրում, արհեստական սնուցումը կօգնի կանխել մորից երեխայի ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվելը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Երկար տարիներ շարունակ մասնագետները ՄԻԱՎ դրական կանանց խորհուրդ չէին տալիս կրծքով կերակրել, քանի որ վիրուսը կարող էր նաեւ կրծքի կաթի միջոցով փոխանցվել: Սակայն վերջին շրջանում կարելի է նաեւ այլ կարծիքներ լսել. մասնավորապես՝ գիտնականներից շատերը, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները սկսել են պնդել, որ որոշ դեպքերում կրծքով կերակրելու պոտենցիալ օգուտը գերազանցում է վարակվելու պոտենցիալ վտանգը:
ԱՀԿ տվյալներով՝ կրծքով 2 տարի կերակրելու դեպքում կրծքի կաթի միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մոտ 14-20 տոկոս է (եթե մայրը չի ստանում հակառետրովիրուսային (АРВ) դեղամիջոցներ): Սակայն հավանականությունը, որ աղքատ երկրում կրծքով կերակրելու բացակայությամբ երեխան կարող է մահանալ անբավարար սնվելու, թոքաբորբի կամ դիարեայի պատճառով, 6 անգամ ավելի բարձր է, քան վարակվելու հավանականությունը: Շատ մասնագետների խոսքով՝ հենց այս պատճառով աղքատ երկրներում ՄԻԱՎ դրական կանանց խորհուրդ են տալիս կրծքով կերակրելուց չհրաժարվել, նույնիսկ եթե АРВ դեղամիջոցներին հասանելիություն չունեն:
Սակայն եթե կինը եւ նրա երեխան բնակվում են այնպիսի երկրում, որտեղ կարելի է արհեստական սնուցումն անվտանգ կազմակերպել, եւ որտեղ հասանելի է որակյալ բժշկությունը, որպես կանոն, խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել եւ վարակվելուց խուսափելու համար երեխային մանկական կերերով կերակրել:
Տանյա Ռադոչայը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն շատ տարիներ չեն գրանցվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր. 2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանում ՄԻԱՎ դրական կանայք ծննդաբերել են 150-ից ավելի երեխա, եւ նրանցից ոչ մեկը մորից չի վարավել: Անցյալ տարի ԱՀԿ-ը եւս հաստատեց Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ սիֆիլիսի փոխանցման վերացումը: Մասնագետներից շատերի կարծիքով՝ այսպիսի արդյունքների է հաջողվել հասնել հղի կանանց թեստավորման, ծննդօգնության եւ կրծքով կերակրելու ճիշտ կազմակերպման շնորհիվ:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03