ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթզվիլ քաղաքում սպիտակամորթների գերազանցության կողմանկիցների ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած ընդհարումները մի անգամ ևս արթնացրել են ցեղային ընդհարումների հրեշին:
Այն հրեշը, որ ԱՄՆ-ի պատմության ամենաարյունալի պատերազմների՝ 1861-1864թթ. ներքին պատերազմի և 1950-1960թթ. քաղաքացիական իրավունքների շարժման բախումների ընթացքում չկործանվեց, 21-րդ դարի 2-րդ տասնամյակում կրկին արթնացել է քնից: Ցույցերը, որոնք նախատեսված էր անցկացվել ներքին պատերազմների ընթացքում անջատողական ուժերի հրամանատար Գեներալ Լիի արձանը վերցնելու դեմ բողոքի համար՝ այդ երկրում ցեղային կոնֆլիկտերի համար առիթ դարձան: Հանրահավաքի ընթացքում Սպիտակամորթների գերազանցության կողմնակիցները աջ ծայրահեղական գաղափարախոսության շրջանակներում կարգախաոներ են վանկարկել ոչ միայն սևամորթների այլև մյուս էթնիկ, կրոնական ու հասարակական փոքրամասնությունների դեմ:
Այդուհանդերձ, վերջին տասնամյակների ընթանցքում ԱՄՆ-ում հասարակական և մշակութային զարգացումները այնպիսի ընթացք են ունեցել, որ ռասիստները ի զորու չեն Կու-կլուս-կլանի ժամանակաշրջանի նման իրենց հսկողության տակ առնել քաղաքի փողոցներն ու պողոտաները: Այսօր նման ցույցերը արժանանում են հավասարության կողմնակիցների ու հակառասիստական հոսանքների ընդդիմությանը և անցկացման արտունություն չեն ստանում: Սա ցույց է տալիս, չնայած ԱՄՆ-ի հսարակական շերտերում դեռ գոյություն ունեն ռասիստասկան հին սովորությունները, սակայն ԱՄՆ-ի ժողովուրդը՝ սկսած ձախակողմյան լիբերալիստներից մինչև աջամետ պահպանողականները, դեմ է այդ երկրում ցեղայի կոնֆլիկտներին:
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և նրա ռասիստական կարագախոսները ազդեցիկ են եղել այդ հրեշի աարթնացման հարցում: 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախըտրական քարոզարշավի մեկնարկին, Թրամփը հանդես եկավ մեքսիկացիների և ապօրինի էմիգրանտների դեմ ելույթով և ցանկություն հայտնեց արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել: Այժմ, երբ վեց ամիս է անցել Թրամփի նախագահության մեկնարկից, ԱՄՆ-ի հասարակությունը մեկ անգամ ևս ռասիստական շարժումների ականատեսն է:
Շարլոթզուիլ քաղաքի քաղաքապետն ասել է.«Վերջերս ռասիստների ու նրանց ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախումների հիմնական պատճառը Դոնալդ Թրամփի ու նրա կառավարության սխալ քաղաքականություններն են»:
Այդ խմբի անդամները ջանքեր են գործադրում, որպեսզի ստրկատիրական և ներքին պատերազմների շրջանի խորհրդանշանները սպիտակամորթներին ավելի բարձր դասեն մյուսներից: Նրանք հույսեր են կապում ԱՄՆ-ի ներկա կառավարության, հատկապես` Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի հակամիգրացիոն և այլատյացության հիմքով օրենքների ու հրամանագրերի գործադրաման ներքո այդ երկրում կրկին վերականգնեն ցեղային անջատողականությունը:
Ռասիստական շարժման ղեկավարներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներց Դեյվիդ Դուքը Թրամփին ասել է.«Հորդորում եմ ինքդ քեզ նայես հայելու մեջ և հիշես, որ ԱՄՆ-ի սպիտակամորնթերը քեզ նախագահ դարձրին, ոչ թե ձախակողմյան ծայրահեղականները»: Սակայն այն, թե արդյոք ԱՄՆ-ում քաղաքացիական հասարակությունը հատկապես ցեղային հավասարության կողմնակից խմբերը թույլ կտան, որպեսզի նման հարաբերություն ձևավորվի Թրամփի կառավարության ու ռասիստների մեջ՝ լուրջ կասկածի տեղիք է տալիս:
parstoday.com
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01