Ադրբեջանը փորձում է նորից թոզ փչել միջազգային հանրության աչքին. լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ հայտարարությանը, թե պատրաստ են «սուբստանտիվ բանակցությունների»:
«Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ՝ բովանդակային, առարկայական: Ի՞նչ է, վերջին 10 տարվա ընթացքում հանդիպումները եղել են առանց բովանդակությա՞ն կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում», - ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ընդունում է համանախագահների առաջարկները և պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, ապա պետք է հաստատի և նաև գործնականում ապացուցի, որ կողմ է այն սկզբունքներին, որոնք առաջարկել են եռանախագահող երկրները, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
«Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ: Ադրբեջանը, փաստորեն, մերժում է այդ սկզբունքները և անգամ մերժում է միանալ այն փաստաթղթերին, որոնցում հիշատակվում են այդ երեք սկզբունքները»,- նշեց նա:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը նաև պետք է անվերապահորեն հարգի 1994-95 թթ. զինադադարի համաձայնագրերը:
«Ադրբեջանը մերժում է նաև այդ կոչերը: Ադրբեջանը նաև պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին», - նշեց նա:
Նա նաև հիշեցրեց, որ վերջին հայտարարությունում ադրբեջանցիները կրկին հիշատակեցին Բաքվի կողմից «այդքան սիրված» ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թ-ին:
«Պատահական չէ, որ եռանախագահող երկրները ընդհանրապես չեն հիշատակում դրանք, որովհետև դրանց հիմնական նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցումը: Ադրբեջանի պատճառով անհնար էր դադարեցնել այդ գործողությունները, քանի որ այդ երկիրը չէր հարգում բանաձևերը և շարունակում էր ռազմական գործողությունները: Միայն 1994 թ-ին հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ստորագրելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիր, որն անժամկետ է: Եվ եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել, որ այդ համաձայնագրերը պետք է անվերապահորեն հարգվի և կատարվի» - նշեց Է.Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցել այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են համանախագահող երկրների կողմից, ապա չպետք է փորձի հղում կատարել այն տարրերի վրա, որոնք իրեն են դուր գալիս:
«Եռանախագահող երկրները բազմիցս նշել են, որ իրենց առաջարկած սկզբունքներից որևէ մեկը առաջնայնություն չունի մյուսի նկատմամբ: Անընդունելի է խտրականությունն այս սկզբունքների միջև, և առաջնայնություն տալը սկզբունքներից մեկին անհնարին կդարձնի կարգավորման գործընթացը: Հայաստանը համամիտ է այդ սկզբունքների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը աղավաղված է դրանք ներկայացնում»,- ասաց նա:
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
10:45
10:23
09:49
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16