<Հրապարակ>-ի այսօրվա խմբագրականի <դիտարկումները> կիսաճշմարտություն տիրաժավորելու հերթական դրսևորումն են: Իսկ կիսաճշմարտությունը, հանրահայտ է, ավելի վտանգավոր է, քան սուտը:
Այո՛, ճանապարհային ոստիկանների դյուրակիր տեսախցիկները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու խնդիր ունեն, բայց՝ ոչ միայն: Ինչպես բազմիցս պարզաբանվել է ոստիկանության կողմից՝ տեսախցիկներն ունեն նաև ճանապարհային ոստիկան- քաղաքացի տարաձայնություններն արձանագրելու ու հետագայում վերլուծելու, կոնկրետ իրավիճակ ֆիքսելու, կոնկրետ խախտման հետ կապված որոշում գնահատելու, ինչու ոչ՝ նաև իրականությունը հանրությանը ներկայացնելու ու հանիրավի մեղադրանքներին դիմադարձելու խնդիր:
Հասկանում ենք, որ սևեռումներ չունենալու և արդարամիտմ մտածողության համար նաեւ որոշակի մասնագիտական ունակություններ են հարկավոր, բայց թեկուզ նվազագույն կարողություններով՝ պետք է հասկանալ, որ կոռուպցիան մեր իրականության միակ չարիքը չէ: Պակաս չարիք չէ, օրինակ, սուտ ու անփաստարկ լրատվությամբ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն ու պետական կառույցների վարկաբեկումը: Այդ մերժելի մարտավարությունը քողազերծելու և քաղաքացուն թյուրիմացությունից զերծ պահելու համար է նաև ոստիկանությունը հրապարակում տեսագրություններ, պարզաբանումներ, մեկնաբանություններ և այլն:
Այսինքն, ոստիկանությունը պարտաճանաչ կատարում է նաև հանրությանը պատշաճ իրազեկելու գործառույթը, որովհետև, ի տարբերություն որոշ ԶԼՄ-ների պատասխանատուների , ոստիկանության համար կարևոր են և՛ երևույթը, և՛ հանրային ընկալումը, և՛ տեղեկատվության իսկությունը: Իսկ որոշ լրատվամիջոցներ մեկ նպատակ ունեն՝ անվստահություն սերմանել պետական կառույցների հանդեպ: Եվ այդ մարտավարության շրջանակում ո՛չ տեսնում են, ո՛չ լսում: Հակառակ դեպքում <կհիշեին> մեր, օրինակ, այն պարզաբանումը, որ վնասազերծված պատանդառուի պահանջները բանակցությունների ընթացքում բավարարվել , ապա մերժվել են նրա կողմից: Հակառակ դեպքում, չնայած բոլոր հորդորներին, առանց նախաքննության ավարտին սպասելու նորից ու նորից անփաստարկ տեղեկություններ չէին տարածի, առանց գիտակցելու, որ հանրային վստահությունն իրենց էլ է պետք, և կեղծիքի ու ապակողմնորոշման այդպիսի <հրապարակային> հետևողականություն տեսնող քաղաքացին կարող է հարցնել՝ իրավունք ունե՞նք կասկածելու այս կարգի լրատվամիջոցների տեղեկատվությանը: Կարծում ենք՝ այո…
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03