2018-ի հուլիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսն, անպայման, պետք է ունենա սպանդանոցի տեղեկանք: Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովում այդ մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ ներկայացնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նրա նշեց, որ եթե իրացվում է կենդանու միս, ապա, անպայման, մորթի ենթարկված պետք է լինի սպանդանոցներում:
«Ռիսկային է այսօր իրավիճակը մսի շուկայում: Ներկայումս հանրապետությունում սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով, որի արդյունքում խախտվում են մորթի և մորթից ստացված մսի տեղափոխման և իրացման սանիտարահիգիենիկ պահանջները, մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլև դառնում է վտանգավոր, խախտվում են սպառողի իրավունքները և վտանգվում է սպառողի առողջությունը և սպառողը չգիտի ինչ ծագման, որակի և անվտանգության միս է սպառում»,- ասաց նա:
Իշխանյանը շեշտեց, որ հուլիսի 1-ից տեղական արտադրության միս վաճառելու դեպքում՝ տնտեսվարողը պետք է ունենա համապատասխան փաթեթավորում, մակնշում, սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը: Նրա ընդգծեց, որ պահանջը չկատարեց՝ տուգանք է նախատեսվում 20 հազար դրամ, պետական պաշտոնյայի դեպքում՝ 100 հազար դրամ:
Սակայն հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին դուր չեկավ տուգանելու գաղափարը: Նա նկատեց, որ երկրում սոցիալական վիճակն առանց այլ է լավ չէ.«մարդկանց մի հատ նախազգուշացրեք, նոր տուգանք կիրառեք:
Նախազգուշացումը ոչ թե բանավոր կարգով դրեք, սկզբում նախազգուշացրեք, տվեք որոշակի ժամանակահատված, նոր կիրառեք տուգանք: Եթե շարունակում է տուգանքից հետո շարունակել գործունեությունը, դադարեցրեք այն, ոչ թե տույժեր կիրառեք» ,- ասաց Բագրատյանը:
Պատասխանելով պատգամավորին՝ Իշխանյան ասաց, թե ցանկացած օրենքի նախագիծ մշակելին և կիրառելիս շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ լինում են, և նրանք տեղեկացված են լինում:
Բագրատյան էլ արձագանքեց.« Դե այնպես չլինի, որ գնան մարդուն ասեն՝ գլխարկդ կարճ է, խալաթդ կարճ է, ու տուգանեն: Մարդիկ առանց այն էլ լավ չեն ապրում էս երկրում»:
Աղբյուրը՝ tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01