Обвинять людей - дело не хитрое
05.06.21 | 16:48
Մարդկանց մեղադրելը հեշտ է,
ԻՍԿ ԴՈՒՔ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԵ՞Լ ԵՔ, ՍՈՎՈՐԱՑՐԵ՞Լ ԵՔ ՃՇՄԱՐԻՏԸ: Ի՞ՆՉ ՕՐԻՆԱԿ ԵՔ ԾԱՌԱՅԵԼ...
.
Արդյո՞ք դուք չէիք, որ նրանց հոտի վերածեցիք ու խլեցիք բանականը, տիրոջ զգացողությունը, ազգայինը, մենքն ու ՄԻԱՍԻՆԻ զգացողությունը:
Հասարակությունը մեղավոր չէ, որ ինքը հայրենիք չունի: Մեղավոր են նրանք, ովքեր խլել են իրենից դա ու իրեն տվել միայն արածելու ու որոճալու առաքելություն:
Հոտը մեղավոր չի, որ չկան առաջնորդող ոչխարներ, չկա հովիվ, չկա գելխեղդ: Ամենը սուտը է, ամենը՝ ԻՆՔՆԱԿՈՉ:
Նրանք, ովքեր մեղադրում են երեկվա անգիտակից ու անհայրենիք վիճակը թող իրենք հենց իրենց մեջ գտնեն այդ խնդիրը:
Մենք չունենք պատասխանատու հասարակություն, քանի որ չունենք պատասխանատու վերնախավ, քանի որ այդ վերնախավը միշտ ամենապատասխանատու պահին ծլկում է, միշտ ամենապատասխանատու պահին ներկա չէ:
Եվ միայն խաղում է ներկայություն, երբ ինչ-որ մի բան պետք է վերցնի կամ յուրացնի:
Մեր հասարակությունը չունի վերնախավ: Եվ այս ամբողջը հենց այդ վերնախավի բացակայության արդյունքն է ու դրսևորումը:
Մենք չունենք հոգեղեն, ոգեղեն հասարակություն ու վերնախավ, որովհետև չունենք նաև մտավորականություն: Մեր մտավորականությունը ևս վախկոտ է ու ընդամենը սպառող: Կեղծ է, կոմֆորմիստ ու անբան: Դատարկախոս է ու սոված՝ իր էությամբ, տեսակով:
.
Ես ոչ թե մեղադրում եմ նրանց, ովքեր երեկ այնտեղ էին, այլ նրանց, ովքեր պետք է այնտեղ լինեին ու չկային. ոչ թե նրա համար, որ կիսեին խրախճանքը, այլ որ բացատրեին, որ ապտակեին, թե կուզեք բառիս բուն, թե կուզեք փոխաբերական իմաստով:
«Վատի» ներկայությունը «լավի» բացակայության, «լավի» թուլության արդյունք է, ու այդ նույն «լավի» մեջ այդ «վատը» չունենալու ու չջերմացնելու արդյունք: Այդ «լավի» մեջ՝ այդ իրենց իմաստ չհաղորդելու ու տեղ չտալու արդյունք:
Բոլորը մեղադրում են, բոլորը արդարանում:
Եվ քանի դեռ քո սխալը իմ սխալը չէ, ու քո ցավը իմ ցավը չէ... ու այդ սկզբունքով է ապրում մեր հասարակությունը, հետևաբաև դեռ երկար ենք անցնելու մեր կորուստների ճամփեքով: