ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ պարոն Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Հովհաննես Սահակյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ պարոն Դավիթ Հարությունյանին Առաջարկ իշխող կոալիցիային՝ 4+4+4 բանակցային ձեւաչափ ստեղծելու վերաբերյալ Հարգելի պարոնայք, Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա:
Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկում ենք բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ: Համաձայն առաջարկի՝ բանակցությունների ձեւաչափում իշխող կոալիցիան ներկայացված կլինի չորս ներկայացուցիչով, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունը) կներկայացնեն մեկական ներկայացուցիչ, իսկ քաղաքացիական հասարակությունը՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակավոր, ընտրական գործընթացների մասնակցության, վերահսկողության, օրենսդրության բարելավման, դիտորդական առաքելության ակտիվ բազմամյա փորձ և միջազգային ճանաչում ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից քվեարկությամբ ընտրված չորս ներկայացուցիչ:
Հայտնում եմ, որ հասարակական կազմակերպությունների միջև կայացած խորհրդակցությունների ավարտից հետո, 2015թ.-ի մարտի 24-ին հրապարակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ընտրված 4 հիմնական եւ 2 փոխարինող անձանց ցուցակը՝ հետևյալ կազմով . 1. Սոնա Այվազյան (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն) 2. Լեւոն Բարսեղյան (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) 3. Տիգրան Եգորյան («Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ) 4. Արտակ Զեյնալյան («Իրավունքի գերակայություն» ՀԿ) 5. Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ – փոխարինող) 6. Ստեփան Դանիելյան («Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ- փոխարինող) Նկատի ունենալով ձեր կողմից արված հայտարարությունը, որ իշխանությունները ընդունում են բանակցային առաջարկվող ձևաչափը`, խնդրում ենք կազմակերպել իշխանական կոալիցիայի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների (կամ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության) եւ քաղաքացիական հասարակության վերոհիշյալ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները՝ «Կլոր Սեղանի» սկզբունքով:
Լեւոն Զուրաբյան»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58