«Փաստ» թերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին» հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։ Ներկայացվում է առաջարկ՝ սահմանելու հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ, որոնք կնպաստեն վերլուծական գործընթացի ինստիտուցիոնալացմանը և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։ Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ (օրինակ՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։ Կարգավորումը նաև սահմանում է ռիսկային ցուցանիշների հիման վրա ամենամյա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկի ձևավորման մեխանիզմը, ներառյալ ինքնաշխատ կերպով արտահանվող ցուցակների օգտագործումը։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։ Ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը և արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47