Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ և Դամասկոսի պատվիրակության ղեկավար Բաշշար Ալ-Ջաաֆարին հայտնեց Աստանա 6 նստաշրջանի ավարտի մասին՝ ասելով.«Աստանայի այս նստաշրջանի ընթացքում համաձայնության ենք եկել ապահով գոտիների առաջացման խնդրի շուրջ»:
Սիրիայի խնդրի կարգավորման հարցով Աստանայի բանակցությունների 6-րդ փուլը անցկացվել է սեպտեմբերի 14-ին և 15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս նստաշրջանին մասնակցում էին Իրանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի ընդիմադիր խմբերի ներկայացուցիչները և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան:
Աստանա 6 բանակցությունը անցկացվել է այն պայմաններում, երբ մի կողմից վերջին ամիսների ընթացքում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություները զարգացող ընթացք են ունեցել և մյուս կողմից Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները կարևոր հաղթանակներ են արձանագրել Դեյ Էլ-Զորում:
Աստանա 6 բանակցությունների կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել լարվածության նվազեցման նոր գոտու առաջացման մասին համաձայնությունը: Այդ շրջանը ստեղծվելու է Սիրիայի Իդլիբ նահանգում և Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի դիտորդները հսկելու են այդ տարածքը: Աստանա 6 բանակցությունների վերջնական զեկույցի մեջ ասված է.«Բախումները կանխարգելելու համար հիշյալ երկրների ռազմական ուժերը տեղակայված են լինելու ընդդիմադիր խմբերի ու Սիրիայի խմբերի միջև գտնվող տարածության մեջ»:
Այժմ Սիրայում ապահով գոտիները, որոնք առաջացել էին 2017թ. մայիսին անցկացված Աստանա 4 բանակցության որոշումների հիմունքով ավելացել է դառնալով 4 շրջան, որոնք են՝ Իդլիբ նահանգի որոշ շրջաններ, Հոմս, Դամասկոս և Արևելյան Գուտա նահանգների որոշ բաժիններ, Լաթաքիա, Հալեպ, Հոմա նահանգի մի շարք շրջաններ ու նույնպես Դորայի ու Կունեյտրայի որոշ բաժիններ: Այս ապահով վայրերը ստղծվել են 6 ամսվա ժամկետով, ինչը նաև կարելի է երկարաձգել: Փաստորեն Աստանա 6 բանակցությունների մյուս ձեռքբերումներից կարելի է համարել նախապես ճշտված անվտանգ գոտիները շարունական լինելու մասին կայացած համաձայնությունը: Այս համաձայնությունը ցույց է տալիս, որ անվտանգ գոտիների ստեղծումը հաջող նախագիծ է եղել:
Աստանա 6 բանակցությունների կարևորագույն մյուս ձեռքբերումներից մեկն էլ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ուժերի համակարգող կենտրոնի ձևավորումն է: Այս կենտրոնը ստեղծվում է լարվածությունների նվազեցման ուժերի գործողությունները համադրելու և 4 ապահով գոտիներում հավանական բախումները կանխարգելելու նպատակով:
Աստանա 6 նստաշրջանի ընթացքում մասնակից կողմերը ընդգծել են Սիրիայի անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու և ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Աստանա 6 նստաշրջանի բանաձևի վերջին պարբերության մեջ հստակ կերպով նշվել է.«Նվազ լարվածության գոտիների ստեղծումը ոչ մի կերպ չի խափանում Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, միաբանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Այս խնդիրը ցույց է տալիս, որ պարտվել են Սիրիայի մասնատման նախագծերը ու միաժամանակ խոսում են Սիրիայի իշխանության ղեկին Բաշշար Ասադի ներկայության մասին:
Աստանայի բանակցությունների առաջին փուլը անցկացվել է 2017թ. հունվարին: Նախատեսվում է Աստանայի բանակցությունների 7-րդ նստաշրջանը անցկացնել հոկտեմբերին:
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56