Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը ձեռք է բերել «Գրանտ» ՍՊ ընկերությունը և սկսել վերականգնողական աշխատանքը: Ավտոմեքենայի բարձր ճնշման բնական գազի բալոնի արտադրության հումքն է 34CrMo4 մակնիշի լեգիրացված պողպատե անկար, տաք գլանման եղանակով ստացված խողովակը: Ընկերությունն այն ներկրում է Չինաստանից, քանի որ ԵԱՏՄ երկրներում նույն մակնիշի պողպատե անկար խողովակ չի արտադրվում, իսկ դրան քիմիական բաղադրությամբ մոտ խողովակը, որն արտադրվում է Ռուսաստանում, իր մեխանիկական և այլ հատկանիշներով զգալիորեն զիջում է Չինաստանում արտադրվող խողովակին, որն օժտված է եվրոպական ստանդարտներով:
«Գրանտ» ՍՊ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ կառավարություն` խնդրելով Չինաստանից իր ներկրած 50 հազար տոննա 2,5 մլրդ դրամ նախնական արժեքով պողպատե անկար խողովակի նկատմամբ կիրառել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող սարքավորումը, դրա բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը: Որոշման նախագիծը պատրաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, դրա մշակմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ արդարադատության նախարարությունները:
Կառավարությունն իր ապրիլի 21-ի նիստում ամենայն հավանականությամբ կբավարարի «Գրանտ» ՍՊ ընկերության հայտը: Արտոնության առկայությունը լուրջ խթան կդառնա ներդրումային նոր ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44