Շատ սիրիահայեր, որոնք պատերազմի ընթացքում տեղափոխվել էին այլ երկրներ, կամաց-կամաց վերադառնում են Սիրիա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Հայ պատգամավորի խոսքով, պատերազմի ծանր տարիներից հետո Սիրիան վերականգնվում է:
«Սիրիահայերը պատերազմի տարիներին տեղափոխվել էին տարբեր երկրներ, ես սա գաղթ չեմ համարում, այլ տեղափոխություն՝ անվտանգությունից ելնելով: Մարդիկ ոչ միայն երկրից են դուրս եկել, այլեւ վտանգի մեջ գտնվող քաղաքներից առավել անվտանգ վայրեր էին տեղափոխվել: Այժմ տեղեկություններ ունեմ, որ շատ սիրիահայեր են վերադարձել Հալեպ, այդ թվում, եվրոպական երկրներից, Հայաստանից, անգամ Ավստրիալայից ընտանիքներ կան, որոնք վերադարձել են: Իհարկե, խնդիրներ կան, սակայն պայմանները բարելավվում են»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Հայ պատգամավորը հույս ունի, որ առաջիկայում վերադարձողներն ավելի շատ կլինեն, քանի որ երկիրը կայունանում է: Ժիրայր Ռեիսյանը հայտնեց նաեւ, որ Հալեպում ներկայումս բնակվում է մոտ 18 հազար հայ, իսկ ամբողջ երկրում հայերի թիվը հասնում է շուրջ 28 հազարի:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47