Հայկական մեդիա հարթակ, կարծես թե, նոր թեմա մուտք գործեց, որը կրկին կգրավի բոլորի ուշադրությունն ու մեծ արձագանքի տեղիք կտա: Սակայն այս թեման, ի տարբերություն այլերի, մեզ՝ հայերիս համար շատ յուրահատուկ է և զգացմունքային: Խոսքը հայ ազգի պանծալի զավակ, հզոր զորահրամանատար, ռազմափիլիսոփայական մտքի անգերազանցելի գագաթ և բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Գարեգին Նժդեհի մասին է:
Ու ի՞նչ ենք լսում այսօր: Լսում ենք այն, որ ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենան հասել է նրան, որ Նժդեհին վարկաբեկող տեղեկատվություն է հասցրել Ռուսաստանի արտգործնախարարություն, իսկ վերջինիս մամուլի խոսնակն էլ կերել է այդ խայծը և այսօր արտահայտվել Նժդեհի մասին, թե իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում տեղադրվել նացիստների հետ համագործակցած Նժդեհի արձանը: Եվ այստեղ իրականում պետք է ասել, որ, իհարկե, անհասկանալի կլինի, չէ որ առանց թեմային ծանոթ լինելու հայտարություններ եք անում, որը հարիր չէ ՌԴ-ի պես պետությանը: Այսպիսի հարցերը նման հապճեպ մակարդակով չեն մեկնաբանվում:
Նժդեհը հայ ազգի հերոսն է, Նժդեհը մեզնից յուրաքանչյուրի հերոսն է, որին մենք կրում ենք մեր մեջ, մեզ ոգեշնչում ենք նրա կերպարով և մայր հայրենին փորձում ենք սիրել նրա պես, նվիրվել և անել հնարավորը, որը և ժամանակին և ամեն պարագայում անում էր Նժդեհը: Եվ պարզապես ամոթալի է, որ նրա կենսագրության միայն մի փոքր հատվածը կոնտեքստից հանվում է և կեղծ ներկայացվում, ինչպես հիմնականում վարվում են դիտումներ մուրացող լրատվական կայքերը:
Նժդեհը և՛ Հայաստանում, և՛ Բուլղարիայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Գերմանիայում, և՛ առհասարակ կյանքում մի նպատակով է ապրել և արարել. դա հայրենիքին օգտակար լինելն էր: Եվ քանի որ խոսքը գնացել է նացիստների հետ համագործակցության մասին, պետք է նշել, որ Նժդեհի համագործակցությունը շփումներով է միայն սահմանափակվել, նա և իր ռազմիկները ոչ մի մարտական գործողության չեն մասնակցել, իսկ իրենց շփումները միայն մեկ նպատակ ունեին, ոչ թե հակառակորդ ու թիրախ ընտրել ԽՍՀՄ-ն, այլ որևէ կերպ օգնել հայ ազգին և նաև կանխել թուրքական ահագնացող վտանգը: Նրա կապերի և գործունեության շնորհիվ տասնյակ հազարավոր հայ ռազմագերիներ փրկվեցին, որոնց մի մասը չվերադարձավ ԽՍՀՄ և իր կյանքը շարունակեց արտերկրում, իսկ վերադարձածներն էլ աքսորվեցին կամ գնդակահարվեցին, իսկ աքսորվեցին ո՞ւմ կողմից, իհարկե, Ռուսաստանում այսօր փառաբանվող Ստալինի կողմից (ավելի ճիշտ կանեք այս թեմաները վեր հանեք):
Ձեր գեներալ վլասովներին ու մնացյալ կոլաբորացիոնիստներին թողած՝ կպել եք մի հարցի, որին ձեր ձեռքերը երբեք չեն հասնի, որովհետև այն շատ բարձր է ձեզնից: Ով ուզում է լինի, լինի Արևմուտքից, լինի Ռուսաստանից միայն մեկ պատասխանի է արժանանալու հայ ժողովրդի կողմից, նման հարցեր բարձրացնելու դեպքում, այն էլ շատ կոշտ:
Այն ինչ սրբություն է մեզ համար, սրբություն էլ կմնա, չփորձեք հանկարծ դիպչել դրանց:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44