Իսպանիան շարունակում է կրել ամենաուժեղ միգրացիոն ճնշումը: Այդ մասին ասված է արտաքին սահմանների անվտանգության հարցերով ԵՄ գործակալության տարածած հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չորս հիմնական միգրացիոն ճանապարհների վրա ներգաղթյալների հայտնաբերման ընդհանուր թիվը 2017 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կրճատվել է երկու երրորդով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ և կազմել է մոտ 142 700 մարդ»,- ասված է հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով՝ օգոստոսին գրանցվել է ԵՄ-ում հիմնական միգրացիոն չորս ճանապարհների վրա սահմանի անօրինական հատման մոտ 12 200 դեպք, իսկ Իտալիա ժամանող ներգաղթյալների թիվը կրճատվել է մոտ երկու երրորդով՝ համեմատած նախորդ ամսվա հետ:
Կենտրոնական միջերկրածովյան ճանապարհով այս տարվա ութ ամիսների ընթացքում ժամանումների ընդհանուր քանակը կազմել է 99800, ինչը 13 տոկոսով ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված թիվը:
Միևնույն ժամանակ Իսպանիան շարունակում է զգալ միգրացիոն մեծ ճնշում: Օգոստոսին Արևմտյան միջերկրածովյան ճանապարհի վրա՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում սահմանների անօրինական հատումների թիվը հասել է 2400-ի, ինչը երկու անգամ ավելին է 2016 թվականի տվյալներից: Այս տարվա առաջին ութ ամիսներին Իսպանիան ընդունել է 13600 ներգաղթյալ, ինչը գրեթե երեք անգամ ավելին է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները:
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44