Սեպտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Արբանյակային տվյալների կիրառությունը երկրի մակերևույթի հետազոտման համար» Արևելյան Եվրոպայի երկրների եռօրյա աշխատաժողովը՝ «Տաք ալիքներ, երաշտային աղետներ և հրդեհների մոնիտորինգ» թեմայով:
ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հրավերով Արևելյան Եվրոպայի երկրների աշխատանքային խումբը քննարկում-հանդիպում է անցկացնելու՝ առաջնային նպատակ ունենալով աջակցել օգտագործողներին՝ կիրառելու արբանյակային տվյալները:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանում գրանցված կլիմայական մարտահրավերներին և արբանյակային տեխնոլոգիաների կիրառությանը.
- 2017թ. օգոստոսն ամենատաքն էր Հայաստանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում. միջին ամսական ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4-5 աստիճանով, մեծ քանակությամբ ու մասշտաբի հրդեհներ գրանցվեցին անտառներում ու խոտածածկ տարածքներում, որոնք մարվեցին մեծ դժվարությամբ: Ակնհայտ է, որ կլիմայական ռիսկերը գնալով ավելի են մեծանում, դրանց ազդեցությունը մարդու կենսագործունեության վրա` ևս: Ուստի ամբողջ աշխարհում այսօր քննարկվող կարևորագույն թեմաներից մեկը կլիմայի փոփոխությունն է, իսկ օդերևութաբանության բնագավառում աշխատող գիտնականները ջանում են կանխատեսել, բացատրել և նախազգուշացնել եղանակակլիմայական երևույթների դրսևորումներն ու դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա` օգնելով որոշում կայացնողներին ու շահառուներին ունենալու առավել ճշտգրիտ տվյալներ: Այս հարցում կարևորվում է արբանյակային տեխնոլոգիաների կիրառությունը, որը, ապահովելով երևույթների և տարրերի իրական ժամանակում տարածական մոնիթորինգի հնարավորությունը, դրանց գետնամերձ դիտարկումների հետ համադրմամբ նոր արժեքավոր տվյալներ է տրամադրում` նպաստելով մոնիթորինգի ու կանխատեսումների բարելավմանը և հիդրոօդերևութաբանական սպասարկումը դարձնելով առավել հուսալի:
Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը՝ հաջորդիվ ներկայացնելով Հայաստանի կլիմայական բնութագիրը, ծառայության կառուցվածքն ու գործառույթները:
Երեք օր Գերմանիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Հունաստանի, Անգլիայի և այլ եվրոպական երկրների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների մասնագետները քննարկելու են արբանյակային տեղեկատվության օգտագործման հնարավորություններն անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների մոնիթորինգի, երկրի մակերևույթի վիճակի վերլուծության, տաք ալիքների և երաշտի գնահատման ու կանխատեսման համար:
Այն լուծումները, որոնք կառաջարկվեն այս աշխատաժողովի շրջանակներում, կնպաստեն հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի և կանխատեսումների բարելավմանը:
Եվրոպական օդերևութաբանական արբանյակներ շահագործող (EUMETSAT) կազմակերպության հիմնական նպատակն ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններին, ինչպես նաև այլ շահառուներին՝ եղանակին և կլիմային առնչվող արբանյակային տվյալներով անընդմեջ ապահովումն է:
Օդերևութաբանական արբանյակների մի ստվար համակարգ, անընդմեջ դիտարկում է մթնոլորտը, օվկիանոսներն ու երկրի մակերևույթը: Այդ արբանյակներն օգնում են օդերևութաբաններին բացահայտելու և վերահսկելու հնարավոր հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպես նաև Ժամանակին տրամադրելու սպասվող վտանգի մասին նախազգուշացումներ:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03