Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով անդրանիկ այցով Արցախում գտնվող կոնգրեսականին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան հարբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակության նշանակությունը երկրում մի շարք հարցերի լուծման համար և շեշտել վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսում Դեյվիդ Վալադաոյի հեղինակած առաջարկի կարևորությունը՝ 2018 թվականին աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Վալադաոն նշել է, որ իր առաջին այցի ընթացքում ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ Արցախին և հնարավորինս խորը հասկանալ տեղի առանձնահատկությունները:
Հյուրի խնդրանքով Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերին, դրանք կանխելու գործում միջազգային կազմակերպությունների դերին և բանակցային գործընթացի ներկայիս փուլին:
Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումներն արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, տեղակալ Դավիթ Մելքումյանը, արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանը:
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58