Թուրքիայի անվտանգության մարմիների որոշմամբ արգելվել է Sputnik Турция լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի մուտքը Թուրքիայի տարածք: Թուրքական իշխանությունները արգելել են Քերիմովի մուտքն անցյալ գիշեր, երբ նա ժամանել է Ստամբուլ: Լրագրողը մոտ մեկ ժամ անց է կացրել ժամանող ուղևորների հարցաքննման կետում: «Հետո ինձ հանձնեցին մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ ինձ արգելվում է մուտք գործել Թուրքիա: Փաստաթղթում չի եղել որևէ բացատրություն», - Sputnik գործակալությունը փոխանցել է Քերիմովի խոսքերը: Նա նաև նշել է, որ իր լրագրողական, ինչպես նաև կացության կարգավիճակի քարտերը վերցրել են, որից հետո խնդրել են հաջորդ չվերթով վերադառնալ Ռուսաստան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս հարցի վերաբերյալ հայտարարել է, - «Մենք այս երևույթը համարում ենք միանգամայն չարտոնված ակցիա և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, այդ թվում` խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների մեկ այլ կոպիտ խախտում: Փաստացի, մեծապես աճում է թուրքական իշխանությունների ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անկարան, բազմիցս, հայտնվել է մի շարք ազդեցիկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունների թիրախում»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47