Նա չի վախենում ճշմարտությունն ասել
Եթե նույնիսկ դա ցավալի է, եթե նույնիսկ նրա կարծիքն ամենատարածվածը չէ, նա միշտ ամեն ինչ ասում է այնպես, ինչպես կա:
Նա դժվարին հարցեր է տալիս
Այն հարցերը, որոնք կարող են ձեզ անհարմար դրության մեջ դնել, որոնք «չափազանց անձնական» կամ շատ լուրջ են որոշ տղամարդկանց համար, կամ այն հարցերը, որոնցից նրանք կցանկանային խուսափել:
Նա բացատրություններ է պահանջում
Ազնիվ կինն ազնիվ պատասխաններ է տալիս, եթե նույնիսկ դժվար է լսել դրանք, եւ ի պատասխան նույնն է ակնկալում: Ավելի լավ է՝ նա ճշմարտությունն ասի, քան լքված լինի՝ հայտնի չէ, թե ինչու:
Նա ասում է, թե ինչ է ուզում հարաբերություններում
Նա չի ամաչում ասել, թե ինչ է իրեն պետք, ինչ դուր չի գալիս: Նա չի վախենում, երբ խոսք է գնում զգացմունքների մասին: Նա բացահայտորեն եւ ազատ խոսում է դրանց մասին, ինչը վախեցնում է որոշ տղամարդկանց:
Նա հավատում է իսկական սիրուն եւ չի պատրաստվում խաղալ
Ազնիվ կինը չի հանդուրժի տղամարդու, որը նրան գուշակությունների գիրկն է նետում: Նա ուզում է, որ ամեն ինչ պարզ եւ հասկանալի լինի հարաբերություններում:
Նա չի վախենում խոսել իր անցյալի մասին
Նա չի վախենում անձնական թեմաներ շոշափել, խոսել նախկինում տեղի ունեցածի մասին, այն մասին, թե ինչպես է այն ազդել իր վրա: Բազմաթիվ տղամարդիկ կարծում են, որ դրանք ավելորդ խնդիրներ են, բայց ճշմարտությունն այն է, որ բոլորն անցյալ ունեն, եւ ուղղախոս կինը չի վախենում քննարկել այն:
Նա չի ձեւացնի
Նա չի ասի, որ դու իր կյանքի իմաստն ես, աստվածն ու արքան, եթե իսկապես չի զգում դա: Նա քեզ չի ասի այն, ինչ ուզում ես լսել՝ միայն քո եսասիրությունը բավարարելու համար, նա միայն ճշմարտությունը կասի:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03