Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցների մեկի հարցին: «Եվրասիական տնտեսական միությունում մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների: ԵԱՏՄ-ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, դա մի ակումբ է, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետևանք»,-նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ Հայաստանը մեծ շուկայի մաս է կազմում, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա: «Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս: Ես մի քանի թիվ ասեմ՝ մենք ունենք արտահանման մեծ աճ և՛ Իրան, և՛ Եվրամիություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ներդրողների հետ խոսում են այնպես, որ նրանք միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում: «Մենք նրանց ասում ենք, որ Հայաստանում ներդրում կատարելով իրենք մտնում են կամ Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա, կամ Իրանի 80 միլիոնանոց շուկա, կամ Եվրոպական Միության շուկա: Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որպեսզի Եվրասիական տնտեսական միության շուկա մտնեն: Ավելին, ԵԱՏՄ-ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որպեսզի մեր GSP+ համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն, Իրանի հարթակն օգտագործեն»,- ընդգծեց նա:
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32