«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում ընտրություն է տեղի ունենալու՝ համայնքի ղեկավար են ընտրելու: Մարմաշենի կազմի մեջ մտնող համայնքների գործող գյուղապետերից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ըստ «Փաստ»–ի աղբյուրի, մարզի ՀՀԿ կառույցը հրավիրել է ՀՀԿ–ական համայնքի ղեկավարներին եւ առաջարկել, որպեսզի իրենք միասին համաձայնության գան, թե որ համայնքի ղեկավարին առաջադրի կուսակցությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տրված ժամանակը լրացել է, սակայն համայնքի ղեկավարները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի: Այստեղ յուրաքանչյուր համայնքի գործող գյուղապետ իրեն է տեսնում թեկնածուի դերում։
Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված 2017 թվականի նոյեմբերի 5–ին հանրապետության 34 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է ձեւավորել եւս երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն եւ Անի:
Մարմաշենի փնջի մեջ միավորվել են 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն):
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23