Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Ֆեյսբուքում գրառում է թողել՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման շուրջ Ադրբեջանում ստեղծված իրարանցման շուրջ:
Ստորև՝ թարգմանաբար, ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Հանրահայտ է, որ Հայաստանում Նժդեհի անունը կրում են հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան և նրա հիշատակին հուշարձաններ են տեղադրվել՝ թուրք զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի, Հայաստանի առաջին Հանրապետության օրոք աշխարհի քարտեզին այն ժամանակ առաջին անգամ հայտնված Ադրբեջանի պետության զինված կազմավորումների կողմից կոտորածներից բնակչությանն ու Հայաստանի տարածքները, այդ թվում՝ Զանգեզուրը, պաշտպանելու համար:
Եվ, իհարկե, ոչ մի անհասկանալի բան չկա, թե ինչո՞ւ գեներալ Նժդեհի հիշատակին նոր հուշարձանի բացումը Ադրբեջանում առաջացրեց պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկը, հրապարակումներ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ Ադրբեջանի ղեկավարի կողմից բազմիցս բարձրաձայնվող նկրտումների ուղղակի հետևանքն են:
Անբարո ու անպտուղ են Բաքվի ճիգերը՝ ստվեր գցել ֆաշիզմը ջախջախելու գործում հայ ժողովրդի անգնահատելի ներդրման վրա»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58