«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում մանկական հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել:
«Առավոտին» վերջին օրերին ծնողներ են ահազանգում՝ նշելով, որ ինչ-որ վիրուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում, ստիպված են լինում հերթ կանգնել, քանի որ բժիշկները ծանրաբեռնված են աշխատում: «Ես երեխային հիվանդանոց տարա բարձր ջերմությամբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հիվանդները: Բայց թե ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին»,- պատմեց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ ամբողջ ընտանիքով հիվանդացել են, ու բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, լուծ, մկանային և ստամոքսի ցավեր, «երեխաներս հենց ապաքինվեն, ես մանկապարտեզ ու դպրոց չեմ տանի, որովհետև եթե վիրուս է, չի բացառվում երեխաների մոտ նորից կրկնվի»:
Մեզ դիմած քաղաքացիները խուճապի մեջ են, տագնապած ասում են. «Ոչ մի նորմալ մեկնաբանություն չենք լսում, մեկն ասում է՝ անհայտ վիրուս է, օդակաթիլային է, մյուսն ասում է՝ հայտնի է, 3-րդն ասում է՝ բուժվում է, բան չկա, բայց իմ շրջապատում բոլորը հիվանդ են, իմ ծանոթներից 10-15 հոգի հիվանդ են, օրերով հիվանդանոցում պառկած, աչքիդ առաջ երեխաներդ մի ժամում վատանում են, մարդ վախենում է: Ու ոչ մի պետական կառույց ոչինչ չի ասում՝ «տապկել», նստել են: Բա կարող է կարիք կա դասերը հետաձգելու: Չգիտեմ, մենք մի քանի ծնողներով դպրոց ու մանկապարտեզ չենք ուղարկի մեր երեխաներին: Իմ հարազատներին էլ, որոնց երեխաներն առողջ են, խորհուրդ ենք տվել մանկապարտեզ չուղարկել երեխաներին»:
Իսկ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մեզ դիմած ծնողներն էլ կարծում են, թե վարակը գյուղի խմելու ջրից է: Այս տագնապն ու խուճապը շղթայական տարածվում է քաղաքացիների շրջանում, և որպեսզի պարզենք, թե ինչ խնդիր է, արդյոք վտանգավո՞ր է, դիմեցինք առողջապահության նախարարություն: Այստեղից հորդորեցին դիմել նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանին: Վերջինս, սակայն, հանրապետությունից բացակայում է: Նախարարության լրատվականից հորդորեցին սպասել մինչև Թորոսյանը վերադառնա, բայց մեր պնդմանը, որ քաղաքացիները տագնապած են, արդյոք ոլորտից այլ պատասխանատու չկա՞, որպեսզի պարզաբանի իրավիճակն ու խնդիրը, լրատվականից խոստացան պարզել:
Բայց պարզվում է՝ նախարարության աշխատակիցներին չի էլ հետաքրքրում, որ քաղաքացիների շրջանում խուճապ է, մարդիկ վախեցած են, հարկավոր է հանրությանը իրազեկել՝ ինչ վարքագիծ է պետք դրսևորել նման դեպքերում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23