Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ներկայիս վիճակին ու եկեղեցու կողոպուտն ու պարբերական ավերումը հաստատող նոր լուսանկարներին:
Օրերս համացանցում տարածվել էին 2015թ.-ին թուրք-քրդական բախումների ժամանակ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում կրակի տակ հայտնված և ավելի ուշ պղծված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները:
Նկարներից պարզ էր դառնում, որ 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ:
«Մեր եկեղեցի մեկ տարի է ո՛չ ես, ո՛չ դիարբեքիրցի հայերը չենք կարողանում մտնել: Մեր եկեղեցին ո՞վ է ավերում», - գրել է Փայլանը:
Ավելի վաղ Դիարբեքիրի հայկական համայնքի ներկայացուցիչները թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրահաղորդման գծերը:
«Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագրություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք», - ասել էին դիարբեքիրցիները:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը մինչ օրս խոչընդոտվում է:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47