Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովի երրորդ օրվա աշխատանքներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը անդրադարձավ արցախյան հիմնախնդրին: «Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է»,-ասաց նա
Բաբլոյանը նշեց, որ ԱԺ-ն երկրի զարգացմանը միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով: «Առաջընթացի և զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության և անվտանգության բացակայության պայմաններում: ՀՀ սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Այս պահին ուղղաթիռն ուղևորվում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տանելով այնտեղ: Որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքից, Արցախի անվտանգության և խաղաղության գաղափարից»,-ասաց նա:
Արա Բաբլոյանն ասաց, որ լավ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ կան պետության առաջ՝ հատկապես հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային զարգացումները: Նա ասաց, որ մենք ելնում են մեր շահերից և նպատակներից, աշխատում ենք դրանք պաշտպանելու ու առաջ մղելու ուղղությամբ: «Ոչ մեկ ավելի լավ չգիտի մեր կարիքները, ոչ մեկ ավելի շատ չի մտածելու այսօրվա և վաղվա մասին»,-ասաց նա:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արա Բաբլոյանն ասաց, որ չեն փորձում որևէ կազմակերպության կամ երկրի հետ հարաբերությունները հաստատել ի վնաս այլ կազմակերպությունների կամ երկրի: «Մենք վստահության և հուսալիության բարձր վարկանիշ ունենք՝ Եվրասիական տնտեսական միությունում, Եվրամիությունում, ամերիկյան կազմակերպություններում և բոլոր գործընկերների ՝ այդ թվում Իրանի, Չինաստանի հետ հարաբերություններում»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս համաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը:
tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47