Ադրբեջանի կողմից եվրոպացի պաշտոնյաներին արված վճարումների վերաբերյալ բացահայտումները հասել են Գերմանիայի ընտրություններին: Պարզվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմ դաշնակիցը ենթադրաբար գումարներ է ստացել Ադրբեջանից, գրում է The Guardian-ը:
Süddeutsche Zeitung-ի համաձայն՝ խորհրդարանի քրիստոնեա-դեմոկրատ անդամ Կարին Ստրենզն Ադրբեջանից ստացել է 7.000 եվրոյից մինչև 15.000 եվրո: Գումարը նրան ուղարկվել է նախկին գերմանացի խորհրդարանական և Ադրբեջանի լոբբինգով զբաղվող Էդուարդ Լինթների ստեղծած ընկերության միջոցով:
Սկանդալը սպառնում է ցնցել մինչ այժմ հանգիստ ընթացող նախընտրական արշավը, որի ընթացքում Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթանակ ապահովելու ճանապարհին է:
Արտահոսած բանկային տվյալները ցույց են տալիս, որ Լինթները ստացել է ավելի քան 800.000 եվրո Մեծ Բրիտանիայում գտնվող ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այս գումարի մի մասը վճարվել է Գերմանիայում և Բելգիայում այլ խորհրդարանականների: 2014 և 2015 թվականներին Ստրենզին վճարումներն ուղարկվել են Լինթների Line M-Trade ընկերության միջոցով:
The Guardian-ը գրում է, որ Ստրենզն Ադրբեջան է այցելել մի քանի առիթներով, այդ թվում՝ որպես ընտրությունների դիտորդ: Նա այժմ Գերմանա-հարավկովկասյան բարեկամության խմբի տնօրենն է: Նա իր կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկար է հրապարակել՝ «Քաղաքականությունը կարող է տարբեր լինել» կարգախոսով:
Կայքը գրում է, որ Ստրենզն այժմ պետք է բացատրի, թե արդյոք հնարավոր է, որ վճարումներն ազդած լինեն Բեռլինում և Եվրոպայի խորհրդում, որի խորհրդարանական վեհաժողովի անդամն է, իր քվեարկությունների վրա:
2015 թվականի հունիսին Ստրենզը ԵԽԽՎ-ում քվեարկել է բանաձևի դեմ, որը կոչ էր անում Ադրբեջանին բաց թողնել իր քաղբանտարկյալներին: Նա Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր, ով դեմ էր քվեարկել բանաձևին: Ստրենզը նաև Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ ի դեմս այլ դիտորդների, որոնք քննադատություն էին հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրախորհրդարանը որոշել է հետաքննություն սկսել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով:
եվրապատգամավորները հայտարարել են, որ Բաքուն փորձել է զարտուղի ճանապարհներով ներազդել եվրոպացի օրենսդիրների որոշումների վրա:
Նշվում է, որ «Ադրբեջանական լվացքատուն» ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:
Եվրապատգամավորները պահանջել են այս գործով համապարփակ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ինչպես է ապօրինի ճանապարհներով ազդել եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների վրա: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք 2013թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին:
tert.am
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44