ARM | RUS |

Թրամփն իրար է խառնում Փհենյանն ու Թեհրանը, հետևանքները կարող են աղետալի լինել. The Guardian-ը վերլուծել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթը

20.09.17 | 13:14

Սեպտեմբերի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում (ԳՎ)՝ ամենաազդեցիկ ամբիոններից մեկից թիրախավորելով Հյուսիսային Կորեան ու Իրանը:

Բրիտանական հեղինակավոր The Guardianպարբերականը վերլուծել է 71-ամյա նախագահի ելույթն ու երկու երկրի մասով առանձին հոդվածներ ներկայացրել:

Իրանի վերաբերյալ վերլուծության հեղինակ Տրիտա Փարսին նկատում է, որ 2015թ.՝ դեռևս Բարաք Օբամայի նախագահության օրոք, Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը չեղարկելու ցանկությամբ տարված Թրամփն Իրանին նույնացնում է Փհենյանի հետ՝ այդպիսով փորձելով արդարացնել թե՛ Հյուսիսային Կորեայի, թե՛ Իրանի հետ կոնֆլիկտները:

«Նա բոլորի ուշադրությունը շեղում է իր բերած փաստարկի վրա, համաձայն որի՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրն անարդար է: Թրամփը պնդում է, որ միջազգային համաձայնագրի պահպանումն այլևս արդարացված չէ, քանի որ այն չի փարատում Ամերիկայի՝ Իրանի հանդեպ ունեցած բոլոր կասկածները: Սակայն կա մի խնդիր. աշխարհում չկա այնպիսի մի համաձայնագիր, որ կարող է հարթել ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա ամբողջ լարվածությունը, քանի դեռ նախագահ Թրամփը պատրաստակամ չէ Իրանի պարագայում գործի դնել լայնամասշտաբ դիվանագիտություն: Առ այսօր Թրամփը զրոյական հետաքրքրվածություն է դրսևորել Իրանի հետ բանակցելու հարցում: Եվ հաշվի առնելով, թե նա ինչպես իրեն դրսևորեց համաշխարհային կարևոր հարթակում՝ լուրջ կասկածներ առաջացան առ այն, որ նա ու իր վարչակազմն ունակ են Իրանի հետ դիվանագիտական աշխատանք տանել»,-գրում է հեղինակը:

Նա նկատում է, որ Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու փոխարեն Թրամփն ամեն ինչ անում է կրկին Վաշինգտոնի ու Թեհրանի միջև եղած «սառը պատերազմի» վիճակին վերադառնալու համար:

Փարսին նաև ուշադրություն է դարձնում այն փաստին, որ ԱՄՆ նախագահն իր խոսքում Իրանի ամբողջական մեկուսացման կոչերից, այդ երկիրը Մերձավոր Արևելքում անկայունության գլխավոր մեղավոր ճանաչելուց զատ, այն բնորոշում է որպես «նոր ծագող Հյուսիսային Կորեա»՝ դրդելով միջազգային հանրությանը բացասական վերաբերմունք ձևավորել Իրանի նկատմամբ, այն նույնացնել Հյուսիսային Կորեայի հետ:

Հոդվածագիրը նշում է, որ Իրանի պարագայում Թրամփը կնախընտրի ավելի շատ զենք մատակարարել իր դաշնակից Սաուդյան Արաբիային՝ ավելի թեժացնելով երկու պետությունների միջև առկա մրցակցությունը, մինչդեռ դիվանագիտությունը կմղվի հետին պլան:

«Այժմ ամբողջ հույսը Եվրոպայի վրա է: Դրա ազդեցիկ առաջնորդներն արդեն հայտարարել են, որ դեմ են միջուկային պայմանագրի չեղարկմանը: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարբեր առիթներով նշել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի մոդելն այնքան հաջողված է, որ այն կարելի է կիրառել նաև Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Եվրոպան դեռևս կարող է կանգնեցնել Թրամփին Իրանի հետ հակամարտություն սկսելու հարցում: Այս պարագայում խաղասեղանին է դրված ոչ միայն միջուկային պայմանագիրը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությունը»,-եզրափակում է հեղինակը:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի մասով Թրամփի ելույթին, ապա այն պակաս հետաքրքիր չի համարում The Guardian-ի մեկ այլ հոդվածագիր Թոմ Ֆիլիպսը, որը վերլուծել է ԱՄՆ նախագահի ելույթը:

Ֆիլիպսը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարի ճառը շատ բոցաշունչ էր. նա սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, դրա առաջնորդ Կիմ Չեն Ընին ու նրան շրջապատող հանցախմբին:

Սակայն, հեղինակի կարծիքով, Թրամփի հնչեցրած սպառնալիքներն ունեին քողարկված «մեսիջ» և ուղղված էին ոչ միայն Կիմ Չեն Ընի, այլև հարևան պետության՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին:

Ոլորտի վերլուծաբանների համոզմամբ՝ ակնհայտ էր, որ Թրամփը հատուկ «մեսիջ» էր հղում չինացի գործընկերոջը՝ «տղե՛րք, եթե դուք գործի չանցնենք ու չդադարեցնենք Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությունը, ապա մենք կհարվածենք»:

«Նա ցանկանում է ահաբեկել Հյուսիսային Կորեային ու դրան զուգահեռ՝ ճնշում գործադրել Չինաստանի վրա: Նա ցանկանում է ցույց տալ, որ տղամարդ է և բոլորը պետք է վախենան իրենից: Բայց կարծում եմ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում պարզ է դարձել, որ Կիմ Չեն Ընը նրանից չի վախենում: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այն դժվար թե փոխի դիրքորոշումը Թրամփի ելույթից հետո: Պատճառն այն է, որ Պեկինն ուղղակի չի հավատում, որ Թրամփը կարող է անմիջապես Չինաստանի «դռան դեմ» ռազմական գործողություն սկսել»,-մեջբերում է Փիլիպսը վերլուծաբան Շի Յինհոնի կարծիքը:

Մինչդեռ մյուս վերլուծաբանները չեն բացառում, որ Թրամփի վերջին ելույթից հետո Չինաստանն, այնուամենայնիվ, կգնա զիջումների, քանի որ առաջնային է համարում ԱՄՆ-ի հետ առևտրային կապի պահպանումը:

«Մի՛ մոռացեք, որ Թրամփը հմուտ գործարար է և իր իսկ պնդմամբ՝ միշտ էլ հասնում է իր ուզածին»,-հավելում է վերլուծաբան Շեն Դինլին:

tert.am


«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել...

10:52

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

10:44

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է...

10:19

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է զգուշացնում

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է...

09:36

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և...

09:02

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը վանկարկում էր կաթողիկոսի անունը

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը...

12:48

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի...

11:24

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

«132-րդ Հայրապետը կանգնած է անսասան». Տեր Ասողիկ

11:09

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ...

10:55

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր. Աբրահամյան

Իշխանության համար բանակն ունենալու է խորհրդանշական դեր....

10:33

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56