«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց հայապահպանության վերաբերյալ քննարկումները:
Նախարարը նշեց, որ հայն այն մարդն է, ով իրեն հայ է զգում: Նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք լեզուն չիմացող կամ ոչ իր կամքով կրոնական բարդությունների մեջ ընկած հային հեռացնել մեզնից, այլ մեր խնդիրն է՝ նրանց բերել հայկական համայնք:
Սփյուռքահայերին նախարարը հետևյալն ասաց. «Այն երկրներում, որտեղ դուք եք ապրում, պետք է լինեք օրինակելի քաղաքացի, ինտեգրվեք այդ հասարակությանը, բարձրանաք այդ պետական կառավարման կառույցներով, բայց միևնույն ժամանակ՝ շարունակեք կառչած մնալ ձեր լեզվին, հավատին և մշակութային արժեքներին»:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է ճանաչել միմյանց, որպեսզի վստահություն լինի:
Անդրադառնալով հայերենի պահպանմանը, Հրանուշ Հակոբյանն ասաց որ ուրախ է, որ հայոց լեզվի պահպանման ուղղությամբ կա այսպիսի ոգևորություն. «Հայերենով խոսում են միայն հայերը, եթե մենք մեր լեզուն չպահենք, չպահպանենք, չփոխանցենք սերունդներին, ուրիշ ոչ մեկից դա չենք կարող պահանջել»:
Սփյուռքի նախարարը նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցում խնդիրներ կան, քանի որ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների շարքում: Նա նշեց, որ արևմտահայերենով խոսողների թիվը երկու միլիոն է, և այդ թիվը գնալով նվազում է:
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե Հայաստանն արևմտահայերենով չպետք է զբաղվի, Հրանուշ Հակոբյանը հայտարարեց. «Ցանկանում եմ՝ մեկընդմիշտ հետևյալ բանաձևը չմոռանանք՝ ՀՀ սահմանադրությունում գրված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, չի գրված՝ արևելահայերենը, այլ գրված է՝ հայերենը, իսկ դա նշանակում է, որ նաև արևմտահայերենն է, բարբառներն են, իսկ մեր պաշտոնական լեզուն արևելահայերենն է»:
Նա նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցով պետք է պետականորեն զբաղվել:
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58