Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Շնորհակալություն հայտնելով աղետների ռիսկի նվազեցման և ճգնաժամային կառավարման ոլորտներում համագործակցության համար՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդգծեց, որ «Նաիրիտ» գործարանի հետ կապված խնդիրների լուծման հարցում առաջիններից մեկը ՀՀ ԱԻՆ աջակցության խնդրանքին արձագանքել է Ֆրանսիան՝ ի դեմս Եվրամիության կողմից ուղարկված փորձագետի և ոլորտում մեծ փորձառություն ունեցող «Վեոլիա Ջուր» ընկերության:
Դրանից բացի՝ նախարարությունը համագործակցում է Ֆրանսիայի հետ սեյսմիկ պաշտպանության և արագ արձագանքման համակարգերի արդիականացման հարցերում:
- Այս օրերին Հայաստանում գտնվող ֆրանսիացի մասնագետներն օգնում են մարզերում տեղադրել նվիրաբերված 6 նորագույն թվային սեյսմիկ կայանները՝ արդիականացնելով սեյսմիկ դիտացանցը, իսկ Ֆրանսիայի կողմից տարիներ առաջ տրամադրված ամենագնաց մեքենան մեզ մեծ ծառայություն մատուցեց թե ՀՀ տարածքում, թե Վրաստանում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում,- ասաց ԱԻ նախարարը:
Դեսպան Շարպանտիեն հայտնեց, որ Ֆրանսիան մեծ փորձառություն ունի նաև անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում և պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել իր փորձով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ընդլայնել համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման բոլոր ոլորտներում:
Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հրաժեշտի հանդիպմանը Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, որոնց ընթացքում երկու կողմերն էլ փորձել են այն զարգացնել ու խորացնել:
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը հաջողություն մաղթեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հետագա գործունեության մեջ:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03