ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կանոնները: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ստորագրությամբ ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին ուղարկված հեռագիրը:
Ինչպես նշվում է՝ նոր կանոնները պարտավորեցնում են վիզա ստացողներին ԱՄՆ մուտք գործելուց հետո երեք ամսվա ընթացքում պահպանել հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցում իրենց հայտարարած այցի նպատակները: Նախկինում նման պահանջը վերաբերում էր միայն երկրում գտնվելու առաջին ամսվան: Եթե վիզա ստացողը երեք ամսվա ընթացքում, օրինակ, ամուսնանա ամերիկացու հետ, աշխատանքի տեղավորվի կամ գնա սովորելու, դա կգնահատվի, որ դիմումը ներկայացնելիս նա «դիտավորյալ ստել է»:
Այդկերպ, NYT-ը նշում է, որ օրենքը խախտողներին չափազանց դժվար, եթե ոչ անհնարին կլինի թարմացնել վիզան, հաջորդ անգամ նոր վիզա ստանալ կամ փոխել կարգավիճակը: Բացի այդ, նրանց կարող է սպառնալ արտաքսում:
Երեք ամիս հետո տեղի ունեցած պլանների փոփոխությունները կարող են դեռ խնդրահարույց լինել, բայց չեն համարվի «դիտավորյալ ապատեղեկատվության» արդյունք:
«Եթե մեկը ժամանի ԱՄՆ որպես զբոսաշրջիկ, սիրահարվի, ամուսնանա և դիմի «Գրին քարտի» համար 90 օրվա ընթացքում, նա մերժում կստանա»,- հայտարարել է Իմիգրացիոն հարցերով իրավաբանների ասոցիացիայից Դայանա Ռիշը՝ հավելելով, որ «դա կանոնների նշանակալի փոփոխություն է»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47