Սասնա ծռերի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր միևնույն արարքի համար երկու սանկցիա կիրառեց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Սա օրենքի խախտում է. Հայաստանի օրենսդրությունն արգելում է նույն արարքի համար անձին կրկին պատասխանատվության ենթարկել:Մասնավորապես՝ Սահմանադրության 2.2, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքի 2.1 հոդվածները, որոնք վերաբերում են կրկին անգամ դատվելու անթույլատրելիությանը, սահմանում են, որ «ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»: Այս հոդվածները, սակայն, դատավոր Գաբրիելյանին չխանգարեցին կրկին «դատել» Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին:
Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել ենք Մուշեղ Շուշանյանին ու Արայիկ Պապիկյանին այսօր դարձյալ չթույլատրվեց մուտք գործել դատական նիստերի դահլիճ:
Դրանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը Շուշանյանի և Պապիկյանի՝ դատական նիստերի դահլիճում ներկա չգտնվելը դիտարկեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու այդ հիմքով նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ որոշելով դիմել Փաստաբանների պալատ՝ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Դրանից հետո գործով մասնավոր պաշտպանները գործադուլ հայտարարեցին՝ հրաժարվելով առանց իրենց գործընկերների՝ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի ներկայության մասնակցել դատական նիստին:
Դատարանի դիմաց գտնվող պաշտպանները, որոնց թվում նաև Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը գրավոր միջնորդություն ներկայացրին դատարան՝ պահանջելով հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով, որ դրան բոլոր պաշտպանները ներկա չեն:
Դատավոր Գաբրիելյանը, սակայն, դատարանի նկատմամբ անհարգալից գնահատեց նաև գործադուլ հայտարարած փաստաբանների վերաբերմունքը, և խորհրդակցական սենյակ հեռանալով՝ որոշեց նրանց նկատմամբ ևս սանկցիա կիրառել և դիմել Փաստաբանների պալատ:
Սանկցիայի վերաբերյալ որոշումը հրապարակելիս դատավոր Գաբրիելյանը նշեց նաև Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի անունները՝ թեև այսօր նրանց արդեն իսկ դատական նիստերի դահլիճ չներկայանալու և, դատավորի գնահատմամբ, իր նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատվության ենթարկվել էին:
Այսինքն՝ դատավորը նույն արարքի համար կրկնակի սանկցիա կիրառեց Շուշանյանի և Պապիկյանի նկատմամբ:
Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Սանկցիա կիրառելուց հետո դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը շարունակվել չի կարող:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47